00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացումն ամբողջությամբ կախված է Երևանի քայլերից. աղբյուր

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայ–թուրքական սահման
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Հայ–թուրքական սահման
Բաժանորդագրվել
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել Հայաստանի հետ բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացման հարցում, ամբողջովին կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկի պաշտոնական Երևանը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Օրերս «Hürriyet» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, Անկարան դեմ չէ առաջարկին։

«Ինչ վերաբերում է մեր (Թուրքիայի և Հայաստանի. խմբ.) հարաբերությունների կարգավորմանը, բուն գործընթացին, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ, ապա հերթական քայլերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ մենք տեսնենք Երևանի կառուցողական, անկեղծ և խաղաղասիրական մոտեցումը: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները», - ասել է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։
«Նման մոտեցման առկայության դեպքում, կարծում եմ, մենք կտեսնենք կոնկրետ տեղաշարժեր այդ գործընթացում, ընդհուպ մինչև սահմանի հարցը», - ասել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Լրահոս
0