https://arm.sputniknews.ru/20230928/pastaban-mushegh-shushanjany-dzerbakalvel-e-pashinjani-hascein-brnutjan-kvocheri-hamar-66606671.html
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ձերբակալվել է Փաշինյանի հասցեին բռնության կոչերի համար
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ձերբակալվել է Փաշինյանի հասցեին բռնության կոչերի համար
Sputnik Արմենիա
Շուշանյանը բռնության կոչեր հնչեցրել է նաև «Ֆեյսբուքի» իր էջում։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T14:51+0400
2023-09-28T14:51+0400
2023-09-28T14:51+0400
հհ քննչական կոմիտե
բռնություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր ձերբակալվել է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության կոչեր հնչեցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Կոմիտեից նշում են, որ 2023 թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում էլ հենց Շուշանյանը հանդես է եկել բռնության կոչերով։ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում: Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):Վարույթի շրջանակներում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, բռնություն, նիկոլ փաշինյան
հհ քննչական կոմիտե, բռնություն, նիկոլ փաշինյան
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ձերբակալվել է Փաշինյանի հասցեին բռնության կոչերի համար
Շուշանյանը բռնության կոչեր հնչեցրել է նաև «Ֆեյսբուքի» իր էջում։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր ձերբակալվել է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության կոչեր հնչեցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից նշում են, որ 2023 թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում էլ հենց Շուշանյանը հանդես է եկել բռնության կոչերով։
Նշվում է նաև, որ նա իր հանցավոր գործունեությունը` բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել և քարոզել, շարունակել է իր ֆեյսբուքյան էջում` մասնավորապես գրելով. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում: Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):
Վարույթի շրջանակներում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է։