https://arm.sputniknews.ru/20230928/miedic-pahanjum-enq-erashkhavvorel-ruben-vardanjani-kjanqi-iravunqy-eghishe-kirakvosjan-66601454.html
ՄԻԵԴ–ից պահանջում ենք երաշխավորել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքը. Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ–ից պահանջում ենք երաշխավորել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքը. Եղիշե Կիրակոսյան
Sputnik Արմենիա
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով` ադրբեջանական ձերբակալությունները կանխարգելելը բավական դժվար գործընթաց է։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T13:32+0400
2023-09-28T13:32+0400
2023-09-28T13:34+0400
հայաստան
եղիշե կիրակոսյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/619/94/6199498_0:0:4929:2773_1920x0_80_0_0_30b005cd43671ca945e737a3d148c516.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արագ կարձագանքի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով դիմումին։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ, որպեսզի միջանկյալ միջոց կիրառվի, և Բաքուն տեղեկություններ տրամադրի այն մասին, թե ուր են տարել Վարդանյանին, ինչ վիճակում է նա գտնվում։Նա հայտնեց, որ կապի մեջ են Ռուբեն Վարդանյանի հարազատների հետ։ Պատասխան ստանալու դեպքում անմիջապես տեղեկություններ կփոխանցեն ընտանիքին։Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Երևանը չի պատրաստվում այս հարցով միջազգային իրավական այլ ատյաններ դիմել, Կիրակոսյանը նշեց, որ հնարավոր երկրորդ ատյանը Միջազգային քրեական դատարանն է։ Երբ դիմեն, հաղորդագրություն կտարածվի։Կիրակոսյանը խոսեց նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին։ Նրա խոսքով` կա ցուցակ, որին ինքը ծանոթ է, այդ ուղղությամբ էլ են աշխատանք տանում, միաժամանակ փորձում են ճշգրտումներ անել` արդյոք ցուցակում նոր անուններ ընդգրկվել են, թե ոչ։«Մի քիչ չեմ պատկերացնում, որ ձերբակալությունները կանխարգելել հնարավոր կլինի, կարծում եմ` այստեղ ավելի շատ պոստ–ֆակտում պետք է գործել։ Ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք, կփորձենք հնարավոր իրավական միջոցները ձեռնարկել կանխարգելելու համար, բայց դեռ շուտ է բան ասել»,– միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` տեղեկացնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերըԱյսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/619/94/6199498_0:0:4353:3265_1920x0_80_0_0_831a7e5dc546f7d22ab3d6ec03e09412.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուբեն վարդանյան
հայաստան, եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուբեն վարդանյան
ՄԻԵԴ–ից պահանջում ենք երաշխավորել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքը. Եղիշե Կիրակոսյան
13:32 28.09.2023 (Թարմացված է: 13:34 28.09.2023) Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով` ադրբեջանական ձերբակալությունները կանխարգելելը բավական դժվար գործընթաց է։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արագ կարձագանքի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով դիմումին։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ, որպեսզի միջանկյալ միջոց կիրառվի, և Բաքուն տեղեկություններ տրամադրի այն մասին, թե ուր են տարել Վարդանյանին, ինչ վիճակում է նա գտնվում։
«Դատարանից պահանջել ենք կոնվենցիայի հիման վրա երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները, առաջնայինը` կյանքի իրավունք և խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի արգելք»,– ասաց Կիրակոսյանը։
Նա հայտնեց, որ կապի մեջ են Ռուբեն Վարդանյանի հարազատների հետ։ Պատասխան ստանալու դեպքում անմիջապես տեղեկություններ կփոխանցեն ընտանիքին։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Երևանը չի պատրաստվում այս հարցով միջազգային իրավական այլ ատյաններ դիմել, Կիրակոսյանը նշեց, որ հնարավոր երկրորդ ատյանը Միջազգային քրեական դատարանն է։ Երբ դիմեն, հաղորդագրություն կտարածվի։
Կիրակոսյանը խոսեց նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին։ Նրա խոսքով` կա ցուցակ, որին ինքը ծանոթ է, այդ ուղղությամբ էլ են աշխատանք տանում, միաժամանակ փորձում են ճշգրտումներ անել` արդյոք ցուցակում նոր անուններ ընդգրկվել են, թե ոչ։
«Մի քիչ չեմ պատկերացնում, որ ձերբակալությունները կանխարգելել հնարավոր կլինի, կարծում եմ` այստեղ ավելի շատ պոստ–ֆակտում պետք է գործել։ Ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք, կփորձենք հնարավոր իրավական միջոցները ձեռնարկել կանխարգելելու համար, բայց դեռ շուտ է բան ասել»,– միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը,
հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` տեղեկացնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։