https://arm.sputniknews.ru/20230928/khaghaghapahneri-ughghatirneri-andznakazmern-avartel-en-lghum-pajtjunic-tuzhatsneri-tarhanumy-66590040.html
Խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում պայթյունից տուժածների տարհանումը
Խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում պայթյունից տուժածների տարհանումը
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T10:17+0400
2023-09-28T10:17+0400
2023-09-28T12:43+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
խաղաղապահներն արցախում
պայթյուն
տարհանում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66595474_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b8e6bc9def89d0a7d015f86eb361fd1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից տուժածների ավիասանիտարական տարհանումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ է կա, այդ թվում ՝ 293 երեխա։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի մոտակայքում գրանցված պայթյունից հետո Արցախի բժշկական կենտրոններ տեղափոխված բոլոր տուժածները (349 մարդ) արդեն Հայաստանում են։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66595474_265:0:1705:1080_1920x0_80_0_0_3ad598c8ee85e761b20fd658e546fa3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում, պայթյուն, տարհանում, տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում, պայթյուն, տարհանում, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում պայթյունից տուժածների տարհանումը
10:17 28.09.2023 (Թարմացված է: 12:43 28.09.2023) Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից տուժածների ավիասանիտարական տարհանումը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք, որոնց ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկների կողմից տարհանվել է 258 մարդ։ Տարհանվել են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի այն հիվանդները, որոնք բժշկական և վերակենդանացման օգնության կարիք ունեն»,– ասված է հաղորդագրությունում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ է կա, այդ թվում ՝ 293 երեխա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում
տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված
մահերի թիվը 68 է: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի մոտակայքում գրանցված պայթյունից հետո Արցախի բժշկական կենտրոններ տեղափոխված
բոլոր տուժածները (349 մարդ) արդեն Հայաստանում են։