https://arm.sputniknews.ru/20230928/inchpes-en-verjin-mek-tarum-pvokhvel-ardjunaberakan-artadranqi-gnery-eatm-erkrnerum-66625801.html
Ինչպես են վերջին մեկ տարում փոխվել արդյունաբերական արտադրանքի գները ԵԱՏՄ երկրներում
Ինչպես են վերջին մեկ տարում փոխվել արդյունաբերական արտադրանքի գները ԵԱՏՄ երկրներում
Sputnik Արմենիա
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գները հիմնականում աճել են պղնձի համաշխարհային գների աճի հաշվին։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T23:59+0400
2023-09-28T23:59+0400
2023-09-28T23:59+0400
ինֆոգրաֆիկա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
պղինձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66625021_0:0:1410:793_1920x0_80_0_0_78c830e5bd72cf4241380b8ac45f7b59.png
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գները հիմնականում աճել են պղնձի համաշխարհային գների աճի հաշվին։Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը Հայաստանում 2023 թ. օգոստոսին 2022 թ. օգոստոսի համեմատ աճել է 7.6%–ով: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժինը։Բելառուսում այդ ցուցանիշն աճել է3,1, Ղրղզստանում՝ 13,6, Ռուսաստանում՝ 10,6` տոկոսով։ Ղազախստանում գների ինդեքսը նվազել է 7,7 տոկոսով։Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր գործընկերների հետ. ՄիշուստինԵԱՏՄ–ում, ընդհանուր առմամբ, այդ ցուցանիշն աճել է 9,2 տոկոսով։Ինչպես նշվում է ԵՏՀ վիճակագրության բաժնի պարզաբանման մեջ, վերջին ամիսներին արդյունաբերական ոլորտում գների զգալի աճ է գրանցվել հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման գծով:Նշենք, որ Հայաստանում արդյունաբերական հատվածում գները հիմնականում աճել են պղնձի համաշխարհային գների հաշվին։2022 թ. օգոստոսին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննան արժեր մոտ 8 հազար դոլար, իսկ 2023 թ. օգոստոսին՝ մոտ 8 500 դոլար։ԵԱՏՄ–ԲՐԻԿՍ առևտուր. հաշվարկների նոր համակարգերի ստեղծման հեռանկարներըՊղնձի խտանյութը շարունակում է արտահանման ծավալով խոշորագույններից մեկը լինել Հայաստանի համար։ 2023 թ. առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտահանման ծավալները կրճատվել են գրեթե 40%–ով՝ հասնելով 228 մլն դոլարի, որը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի մոտ 7%–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66625021_105:0:1306:901_1920x0_80_0_0_edfa13d4825e7fdd90a0c95fb1065057.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պղինձ
ինֆոգրաֆիկա, инфографика, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պղինձ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գները հիմնականում աճել են պղնձի համաշխարհային գների աճի հաշվին։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը Հայաստանում 2023 թ. օգոստոսին 2022 թ. օգոստոսի համեմատ աճել է 7.6%–ով: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժինը։
Բելառուսում այդ ցուցանիշն աճել է3,1, Ղրղզստանում՝ 13,6, Ռուսաստանում՝ 10,6` տոկոսով։ Ղազախստանում գների ինդեքսը նվազել է 7,7 տոկոսով։
ԵԱՏՄ–ում, ընդհանուր առմամբ, այդ ցուցանիշն աճել է 9,2 տոկոսով։
Ինչպես նշվում է ԵՏՀ վիճակագրության բաժնի պարզաբանման մեջ, վերջին ամիսներին արդյունաբերական ոլորտում գների զգալի աճ է գրանցվել հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման գծով:
Նշենք, որ Հայաստանում արդյունաբերական հատվածում գները հիմնականում աճել են պղնձի համաշխարհային գների հաշվին։
2022 թ. օգոստոսին Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննան արժեր մոտ 8 հազար դոլար, իսկ 2023 թ. օգոստոսին՝ մոտ 8 500 դոլար։
Պղնձի խտանյութը շարունակում է արտահանման ծավալով խոշորագույններից մեկը լինել Հայաստանի համար։ 2023 թ. առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտահանման ծավալները կրճատվել են գրեթե 40%–ով՝ հասնելով 228 մլն դոլարի, որը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի մոտ 7%–ը։