00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի ստատուտի վավերացումը հայ–ռուսական հարաբերությունների դեմ չէ. Վարդանյան

© Sputnik / Aram NersesyanՎլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Վլադիմիր Վարդանյան
Բաժանորդագրվել
Վլադիմիր Վարդանյանի խոսքով` փաստաթղթի վավերացումն ուղղված է այն միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ–ի դեմ սանձազերծել են ագրեսիա և 21-րդ դարում Արցախում հանդես են գալիս էթնիկ զտումներով։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի կանոնադրության քննարկումը հայ–ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում դիտարկելու փորձը բացարձակապես մանիպուլյացիա է։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովն այսօրվա այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։
«Սա որևիցե եղանակով չի ազդում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների մակարդակի վրա` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք բավականին երկար աշխատանք ենք կատարել, որ հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները, ըստ էության, պահպանվեն այնպիսի մակարդակում, որ փաստաթղթի վավերացումից հետո որևիցե վտանգ չսպառնա դրանց»,– ասաց Վարդանյանը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ հավելեց, որ ռուս գործընկերների հետ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել, որպեսզի անգամ հնարավոր մտահոգությունները ճիշտ ձևակերպումների շնորհիվ լուծվեն ու կարգավորվեն։
Վլադիմիր Վարդանյանը շեշտեց` այս փաստաթղթի վավերացումն ուղղված է այն միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ դեմ սանձազերծել են ագրեսիա, որոնք 21-րդ դարում Արցախում հանդես են գալիս էթնիկ զտումներով։
«Այդ անձինք պետք է պատասխանատվություն կրեն, որտեղ են այդ անձինք և ինչ կարգի պատասխանատվություն պետք է կրեն, թող որոշի Միջազգային քրեական դատարանը»,– ասաց Վարդանյանը։
Նա բացատրեց նաև այն երեք հանգամանքները, որոնց դեպքում դատարանն իրավազորություն ունի։ Նախ` իրավազորությունը տարածվում է այն դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել անդամ պետության տարածքում։ Դրա համար նախ ՀՀ–ն ճանաչում է դատարանի իրավազորությունը։
«Երկրորդը` դատարանն իրավազորություն ունի այն իրավիճակներում, երբ պետությունը ճանաչում է դատարանի իրավազորությունը կոնկրետ տարածքի կոնկրետ իրավիճակի նկատմամբ։ Երրորդ դեպքը, երբ ՄԱԿ–ի ԱԽ–ն է որոշում իրավիճակը փոխանցել Միջազգային քրեական դատարանի քննությանը»,– ներկայացրեց Վարդանյանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Լրահոս
0