https://arm.sputniknews.ru/20230928/hrvomi-statuti-vaveracumy-andarnali-harvats-klini-rd-i-het-haraberutjunnerin-hhk-66619457.html
Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված կլինի ՌԴ-ի հետ հարաբերություններին. ՀՀԿ
Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված կլինի ՌԴ-ի հետ հարաբերություններին. ՀՀԿ
Sputnik Արմենիա
Որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները քննվեն Հաագայի դատարանում, անհրաժեշտ է, որ այդ երկիրն էլ համագործակցի ՄՔԴ–ի հետ, մինչդեռ Ադրբեջանն անգամ չի էլ ստորագրել... 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T17:46+0400
2023-09-28T17:46+0400
2023-09-28T17:55+0400
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
հռոմի ստատուտ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/181/82/1818237_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd3e1e7c5a8eb3673a4a1192a99bc0f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը։Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հղի է անկախատեսելի հետևանքներով` նաև հաշվի առնելով Միջազգային Քրեական դատարանի վերջին որոշումը ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ։«Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է, և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում»,– նշված է հայտարարության մեջ։ՀՀԿ գործադիր մարմինը քաղաքական կարճատեսություն է համարում այն, թե դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Վստահ են նաև` դատարկ պնդումներ են, թե սա հնարավորություն կտա Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնել, քանի որ դրա համար պետք է նաև, որ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ:Ինչ վերաբերում է Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին հղումը, թե այն որոշակի երաշխիքներ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից։Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային քրեական դատարանի հետ:«Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպով գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»,– հավելելէ ՀՀԿ գործադիր մարմինը։Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասինՀաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը որոշել է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, քանի որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բավարար չեն երկրի անվտանգությունն ապահովելու համար։ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/82/1818237_207:0:1600:1045_1920x0_80_0_0_86ed2982c267c33c30c206841080b395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), հռոմի ստատուտ, ռուսաստան, հայաստան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), հռոմի ստատուտ, ռուսաստան, հայաստան
Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված կլինի ՌԴ-ի հետ հարաբերություններին. ՀՀԿ
17:46 28.09.2023 (Թարմացված է: 17:55 28.09.2023) Որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները քննվեն Հաագայի դատարանում, անհրաժեշտ է, որ այդ երկիրն էլ համագործակցի ՄՔԴ–ի հետ, մինչդեռ Ադրբեջանն անգամ չի էլ ստորագրել կանոնադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Այս մասին այսօր
հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը։
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հղի է անկախատեսելի հետևանքներով` նաև հաշվի առնելով Միջազգային Քրեական դատարանի վերջին որոշումը ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ։
«Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է, և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում»,– նշված է հայտարարության մեջ։
ՀՀԿ գործադիր մարմինը քաղաքական կարճատեսություն է համարում այն, թե դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Վստահ են նաև` դատարկ պնդումներ են, թե սա հնարավորություն կտա Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնել, քանի որ դրա համար պետք է նաև, որ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ:
«Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ-ի հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին»,– շեշտվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին հղումը, թե այն որոշակի երաշխիքներ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից։
Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային քրեական դատարանի հետ:
«Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպով գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»,– հավելելէ ՀՀԿ գործադիր մարմինը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը որոշել է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, քանի որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բավարար չեն երկրի անվտանգությունն ապահովելու համար։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում
դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։