https://arm.sputniknews.ru/20230928/hhn-rdin-arajarkel-e-hrvomi-statuti-harcvov-erkkvoghm-hamadzajnagir-stvoragrel-kirakvosjan-66598918.html
ՀՀ–ն ՌԴ–ին առաջարկել է Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել. Կիրակոսյան
ՀՀ–ն ՌԴ–ին առաջարկել է Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել. Կիրակոսյան
Sputnik Արմենիա
Եղիշե Կիրակոսյանի խոսքով` երկրների գործող նախագահներն օժտված են իմունիտետով, ուստի Հայաստան այցելելու դեպքում ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալության մասին լուրերն... 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T13:02+0400
2023-09-28T13:02+0400
2023-09-28T13:04+0400
հայաստան
ռուսաստան
հռոմի ստատուտ
եղիշե կիրակոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58683128_0:0:1600:901_1920x0_80_0_0_04bd259a735e7cce0cd9f5814d825b6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Նրա խոսքով` եթե անգամ ռուսական կողմը չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, ապա, միևնույնն է, անիմաստ է խոսել ՌԴ նախագահի` Հայաստան այցելելու դեպքում հնարավոր ձերբակալության մասին։«Գործող նախագահները, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով»,– ասաց Կիրակոսյանը։Վերադառնալով համաձայնագրի թեմային` նա հայտնեց, որ դեռ ամիսներ առաջ` ապրիլին, ռուս գործընկերներին համապատասխան առաջարկն արվել է, համաձայնագրի տեքստն ուղարկվել է, սպասում են պատասխանին։«Եթե անգամ խնդիրներ կան, լուծումներ էլ կան»,– նշեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասինՀաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58683128_180:0:1600:1065_1920x0_80_0_0_2e67c951a66f4662dd15e1beedb4eb13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հռոմի ստատուտ, եղիշե կիրակոսյան
հայաստան, ռուսաստան, հռոմի ստատուտ, եղիշե կիրակոսյան
ՀՀ–ն ՌԴ–ին առաջարկել է Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել. Կիրակոսյան
13:02 28.09.2023 (Թարմացված է: 13:04 28.09.2023) Եղիշե Կիրակոսյանի խոսքով` երկրների գործող նախագահներն օժտված են իմունիտետով, ուստի Հայաստան այցելելու դեպքում ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալության մասին լուրերն անիմաստ են։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք ՌԴ–ին առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը նաև հնարավորություններ է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն մտահոգությունների համար, որոնք որոշ գործընկերներ կարող են ունենալ»,– նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` եթե անգամ ռուսական կողմը չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, ապա, միևնույնն է, անիմաստ է խոսել ՌԴ նախագահի` Հայաստան այցելելու դեպքում հնարավոր ձերբակալության մասին։
«Գործող նախագահները, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով»,– ասաց Կիրակոսյանը։
Վերադառնալով համաձայնագրի թեմային` նա հայտնեց, որ դեռ ամիսներ առաջ` ապրիլին, ռուս գործընկերներին համապատասխան առաջարկն արվել է, համաձայնագրի տեքստն ուղարկվել է, սպասում են պատասխանին։
«Եթե անգամ խնդիրներ կան, լուծումներ էլ կան»,– նշեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում
դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։