00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնել Սանոսյանը խնդրում է առավել ըմբռնումով մոտենալ կարճաժամկետ կացարանի վայրի հարցին

© Sputnik / Aram NersesyanԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` որպեսզի գործընթացն առավել արագ ընթանա, անհրաժեշտ է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին համաձայնեն գնալ ուղղորդվող վայրեր։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այժմ Հայաստանի Հանրապետության 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն, աշխատանքային խմբեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և նրանց կարիքներն ապահովելու համար։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ ժամը 08։00–ի դրությամբ 10 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել են հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք–շինություններում։ Որոշ դեպքերում ընտանիքներ են հյուրընկալել։
Սանոսյանը դիմեց Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ այս տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։
«Պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։ Խնդրում եմ` համաձայնեն, որ մենք կարողանանք համապատասխան բաշխվածությամբ իրենց տեղակայել, նաև բոլոր համայնքները ներառված լինեն աշխատանքներում»,– ասաց Սանոսյանը` հավելելով, որ հետագայում արդեն կառաջնորդվեն կառավարության մշակած, իրականացրած տարբեր ծրագրերով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Լրահոս
0