https://arm.sputniknews.ru/20230928/danakaharutjun-hrazdanum-shtapognutjan-khumbn-ognutjun-e-khndrel-vostikanneric-66610810.html
Դանակահարություն Հրազդանում. շտապօգնության խումբն օգնություն է խնդրել ոստիկաններից
Դանակահարություն Հրազդանում. շտապօգնության խումբն օգնություն է խնդրել ոստիկաններից
Sputnik Արմենիա
Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է քննչական մարմնին։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T15:55+0400
2023-09-28T15:55+0400
2023-09-28T15:56+0400
հայաստան
հրազդան
դանակահարություն
շտապօգնություն
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0f/24117232_0:86:1600:986_1920x0_80_0_0_7b55e070568ea59238817135fcf0a0a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս, որից հետո բժիշկները ստիպված են եղել ահազանգել ոստիկանություն, քանի որ տանտերն իրեն ոչ ադեկվատ է պահել, րոպեներ անց պարզվել է, որ նա դանակահարել է մի տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։«Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկը կանչով մեկնած շտապօգնության խումբը խնդրում է ոստիկանների օգնությունը, քանի որ 39-ամյա տանտերը ոչ ադեկվատ է պահում իրեն։ Րոպեներ անց ստացվել էր հաջորդ հաղորդումը` նույն շենքի մոտից շտապօգնության խումբը պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխել Դդմաշեն գյուղի 40-ամյա մի բնակչի»,–նշված է հաղորդագրության մեջ։Ալավերդիում հացկերույթն ավարտվել է դանակահարությամբ. 46-ամյա քաղաքացին մահացել էՆշված հասցե են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Կոտայքի մարզի պարեկները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բակում վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ նույն շենքի 39-ամյա բնակիչը դանակահարել է հիվանդանոց տեղափոխված 40-ամյա տղամարդուն։39-ամյա քաղաքացին ձերբակալվել է և ներկայացվել Կոտայքի մարզային քննչական վարչություն։Երևանի Խաղաղ Դոնի փողոցում 21–ամյա երիտասարդը դանակահարել է 15 և 16 տարեկան պատանիների
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0f/24117232_87:0:1514:1070_1920x0_80_0_0_5460e1dc47cb3f3382ab0efa71960d53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հրազդան, դանակահարություն, շտապօգնություն, հհ ոստիկանություն
հայաստան, հրազդան, դանակահարություն, շտապօգնություն, հհ ոստիկանություն
Դանակահարություն Հրազդանում. շտապօգնության խումբն օգնություն է խնդրել ոստիկաններից
15:55 28.09.2023 (Թարմացված է: 15:56 28.09.2023) Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է քննչական մարմնին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս, որից հետո բժիշկները ստիպված են եղել ահազանգել ոստիկանություն, քանի որ տանտերն իրեն ոչ ադեկվատ է պահել, րոպեներ անց պարզվել է, որ նա դանակահարել է մի տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկը կանչով մեկնած շտապօգնության խումբը խնդրում է ոստիկանների օգնությունը, քանի որ 39-ամյա տանտերը ոչ ադեկվատ է պահում իրեն։ Րոպեներ անց ստացվել էր հաջորդ հաղորդումը` նույն շենքի մոտից շտապօգնության խումբը պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխել Դդմաշեն գյուղի 40-ամյա մի բնակչի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Կոտայքի մարզի պարեկները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բակում վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ նույն շենքի 39-ամյա բնակիչը դանակահարել է հիվանդանոց տեղափոխված 40-ամյա տղամարդուն։
39-ամյա քաղաքացին ձերբակալվել է և ներկայացվել Կոտայքի մարզային քննչական վարչություն։