https://arm.sputniknews.ru/20230928/brni-teghahanvats-30-arcakhciner-teghavvorvel-en-gjumru-marzadashti-hamarnerum-66611220.html
Բռնի տեղահանված 30 արցախցիներ տեղավորվել են Գյումրու մարզադաշտի համարներում. լուսանկարներ
Բռնի տեղահանված 30 արցախցիներ տեղավորվել են Գյումրու մարզադաշտի համարներում. լուսանկարներ
Sputnik Արմենիա
«Շիրակ» ֆուտբոլային ակումբից հայտնում են, որ համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T16:04+0400
2023-09-28T16:04+0400
2023-09-28T16:05+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
տեղահանված
հայաստան
գյումրի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/1c/66608484_0:180:1080:788_1920x0_80_0_0_6d7e90fd163dab868fc4132315ab6032.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 30-ը բնակեցվել են Գյումրու քաղաքային մարզադաշտի համարներում։ Այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։«Մեր հարկի տակ այսօր ընդունեցինք Արցախից բռնի տեղահանված մեր 30 հայրենակցի: Նրանք կբնակվեն Գյումրու քաղաքային մարզադաշտի վերանորոգված համարներում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները»,– նշված է գրառման մեջ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հստակեցրեց ՀՀ մուտք գործած բռնի տեղահանված արցախցիների և կացարանով ապահովվածների թվի ահռելի տարբերությունը։ Առավոտյան ժամը 10–ի դրությամբ Արցախից 66 500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել, սակայն նրանցից մոտ 11 հազարն է կացարանով ապահովվել։ Փաշինյանի խոսքով` բոլորին կացարան առաջարկվում է, սակայն ոմանք նշում են, որ ունեն կացարանի հասցեներ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին խնդրեց ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։ Ըստ նրա` պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։Արցախից արդեն 68 386 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
https://arm.sputniknews.ru/20230928/rd-n-i-gitutjun-e-yndunel-lghi-gvojutjan-dadarecman-masin-hajtararutjuny-peskvov-66606549.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/1c/66608484_0:79:1080:889_1920x0_80_0_0_dc98a68444f9a4bbf90b0d61316bbf63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, տեղահանված, հայաստան, գյումրի
արցախ, տեղահանված, հայաստան, գյումրի
Բռնի տեղահանված 30 արցախցիներ տեղավորվել են Գյումրու մարզադաշտի համարներում. լուսանկարներ
16:04 28.09.2023 (Թարմացված է: 16:05 28.09.2023) «Շիրակ» ֆուտբոլային ակումբից հայտնում են, որ համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 30-ը բնակեցվել են Գյումրու քաղաքային մարզադաշտի համարներում։ Այս մասին հայտնում է
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը։
«Մեր հարկի տակ այսօր ընդունեցինք Արցախից բռնի տեղահանված մեր 30 հայրենակցի: Նրանք կբնակվեն Գյումրու քաղաքային մարզադաշտի վերանորոգված համարներում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները»,– նշված է գրառման մեջ:
Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքը
Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքում
Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքում
Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքը
Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքում
Գյումրու քաղաքային մարզադաշտի շենքում
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հստակեցրեց ՀՀ մուտք գործած բռնի տեղահանված արցախցիների և կացարանով ապահովվածների թվի ահռելի տարբերությունը։ Առավոտյան ժամը 10–ի դրությամբ Արցախից 66 500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել, սակայն նրանցից մոտ 11 հազարն է կացարանով ապահովվել։ Փաշինյանի խոսքով` բոլորին կացարան առաջարկվում է, սակայն ոմանք նշում են, որ ունեն կացարանի հասցեներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանն էլ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին խնդրեց ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։ Ըստ նրա` պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

28 սեպտեմբերի 2023, 14:50