https://arm.sputniknews.ru/20230928/arcakhic-arden-68-386-qaghaqaci-e-mutq-gvortsel-hajastan-66597763.html
Արցախից արդեն 68 386 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
Արցախից արդեն 68 386 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մոտենում է 70 հազարի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի... 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T12:45+0400
2023-09-28T12:45+0400
2023-09-28T12:48+0400
արցախ
հայաստան
նազելի բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66581618_0:84:1409:877_1920x0_80_0_0_b80ba5246268c2ae58cc429a2135bfca.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մոտենում է 70 հազարի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66581618_0:0:1333:1000_1920x0_80_0_0_93c99691cb06da2c6b64652077ffcb04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, նազելի բաղդասարյան
արցախ, հայաստան, նազելի բաղդասարյան
Արցախից արդեն 68 386 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
12:45 28.09.2023 (Թարմացված է: 12:48 28.09.2023) ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մոտենում է 70 հազարի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ
Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։