https://arm.sputniknews.ru/20230928/arcakhic-70-500-qaghaqaci-e-mutq-gvortsel-hajastan-66611146.html
Արցախից 70 500 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
Արցախից 70 500 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
Sputnik Արմենիա
Գորիսում ավտոբուսներ են տեղակայել, սպասում են` երթևեկության ինտենսիվությունը փոքր–ինչ դադարի, որպեսզի կարողանան մեկնել Ստեփանակերտ։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T16:03+0400
2023-09-28T16:03+0400
2023-09-28T16:21+0400
հայաստան
արցախ
նազելի բաղդասարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66398412_0:84:1574:970_1920x0_80_0_0_55901147a37d0fcaf96b3d623774bb6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 14։00–ի դրությամբ Արցախից 70 500 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։ Ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 50 866–ը հաշվառվել են»,–ասաց նա։Նրա խոսքով` մարդկանց ժամանելու ինտենսիվությունը չի նվազել, և մոտավորապես 1 ժամում կարողանում են 1000 մարդու սպասարկել։Ինչ վերաբերվում է Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիներին, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ ՀՀ հասնելու համար, Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այժմ Գորիսում 35 ավտոբուս է տեղակայվել, սպասում են` երթևեկության ինտենսիվությունը փոքր–ինչ դադարի, որպեսզի կարողանան մեկնել Ստեփանակերտ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ բռնի տեղահանված 70 500 քաղաքացիներից 13 922–ը որևէ մարզում հաշվառվել են և տեղակայվել որևէ բնակարանում կամ հյուրանոցում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66398412_0:0:1400:1049_1920x0_80_0_0_03cf87a76447b640e430fd96395404ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, նազելի բաղդասարյան
հայաստան, արցախ, նազելի բաղդասարյան
Արցախից 70 500 քաղաքացի է մուտք գործել Հայաստան
16:03 28.09.2023 (Թարմացված է: 16:21 28.09.2023) Գորիսում ավտոբուսներ են տեղակայել, սպասում են` երթևեկության ինտենսիվությունը փոքր–ինչ դադարի, որպեսզի կարողանան մեկնել Ստեփանակերտ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 14։00–ի դրությամբ Արցախից 70 500 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։ Ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 50 866–ը հաշվառվել են»,–ասաց նա։
Նրա խոսքով` մարդկանց ժամանելու ինտենսիվությունը չի նվազել, և մոտավորապես 1 ժամում կարողանում են 1000 մարդու սպասարկել։
Ինչ վերաբերվում է Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիներին, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ ՀՀ հասնելու համար, Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այժմ Գորիսում 35 ավտոբուս է տեղակայվել, սպասում են` երթևեկության ինտենսիվությունը փոքր–ինչ դադարի, որպեսզի կարողանան մեկնել Ստեփանակերտ։
«Որոշակի պայմանավորվածություն արդեն իսկ կա մեկնման գործընթացի կազմակերպման համար, որպեսի այն բնակիչները, որոնք տեղահանված են և ցանկություն ունեն ՀՀ տեղափոխվելու, այդ գործընթացն իրականացվի»,– ասաց Բաղդասարյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ բռնի տեղահանված 70 500 քաղաքացիներից 13 922–ը որևէ մարզում հաշվառվել են և տեղակայվել որևէ բնակարանում կամ հյուրանոցում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։