https://arm.sputniknews.ru/20230927/senatvor-menendesn-u-nra-kiny-datarani-dahlitshic-gravi-dimac-azat-en-ardzakvel-66586055.html
Սենատոր Մենենդեսն ու նրա կինը դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ են արձակվել
Սենատոր Մենենդեսն ու նրա կինը դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ են արձակվել
Sputnik Արմենիա
Ամերիկացի սենատորին պարտադրել են 100 հազար, նրա կնոջը՝ 250 հազար դոլար գրավ մուծել։ 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T23:29+0400
2023-09-27T23:29+0400
2023-09-27T23:29+0400
ռոբերտ մենենդես
ամն
դատ
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_0:0:1601:901_1920x0_80_0_0_92e5e53d8ad1b4c73322dbbc25d9799b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը մեղադրվում է Եգիպտոսի գործարարներին և իշխանություններին կաշառքների համար աջակցություն ցուցաբերելու մեջ, դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ է արձակվել իր կնոջ և գործով ներգրավված ևս մարդու հետ միասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:Նշվում է, որ Մենենդեսին պարտադրել են 100 հազար, նրա կնոջը՝ 250 հազար դոլար գրավ մուծել: Նրանց համար ճանապարհորդության սահմանափակումներ կլինեն։ Մասնավորապես, սենատորին թույլատրվում է արտերկիր մեկնել միայն պաշտոնական գործերով։Զույգը պարտավոր է հանձնել անձնական անձնագրերը։ Մինչև դատավարությունը նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվել։Հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 2-ին: Բոբ Մենենդեսը քննադատեց Պետդեպի պաշտոնյային Ալիևի մասին հարցին չպատասխանելու համարՆյու Ջերսիից դեմոկրատ սենատորը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, այդ թվում՝ Եգիպտոսի իշխանություններին խոշոր կաշառքների համար աջակցություն ցուցաբերելու և գործարարներին քրեական գործերը փակելու հարցում օգնելու մեջ: Նա մեղքը չի ընդունում։Ութը տարվա ընթացքում սա սենատորի դեմ առաջադրված երկրորդ մեղադրանքն է։ 2017թ․-ի նոյեմբերին Ֆլորիդայում հարուստ ակնաբույժից կաշառք վերցնելու գործով դատավարության ատենակալները վեց օր խորհրդակցեցին, բայց այդպես էլ ընդհանուր վճիռ չկայացրին, և դատարանը կարճեց վարույթը:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_82:0:1505:1067_1920x0_80_0_0_b3e6bc41192eff3616254583c58064e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ մենենդես, ամն, դատ, կոռուպցիա
ռոբերտ մենենդես, ամն, դատ, կոռուպցիա
Սենատոր Մենենդեսն ու նրա կինը դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ են արձակվել
Ամերիկացի սենատորին պարտադրել են 100 հազար, նրա կնոջը՝ 250 հազար դոլար գրավ մուծել։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը մեղադրվում է Եգիպտոսի գործարարներին և իշխանություններին կաշառքների համար աջակցություն ցուցաբերելու մեջ, դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ է արձակվել իր կնոջ և գործով ներգրավված ևս մարդու հետ միասին, փոխանցում է
ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Մենենդեսին պարտադրել են 100 հազար, նրա կնոջը՝ 250 հազար դոլար գրավ մուծել: Նրանց համար ճանապարհորդության սահմանափակումներ կլինեն։ Մասնավորապես, սենատորին թույլատրվում է արտերկիր մեկնել միայն պաշտոնական գործերով։
Զույգը պարտավոր է հանձնել անձնական անձնագրերը։ Մինչև դատավարությունը նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվել։
Հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 2-ին:
Նյու Ջերսիից դեմոկրատ սենատորը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, այդ թվում՝ Եգիպտոսի իշխանություններին խոշոր կաշառքների համար աջակցություն ցուցաբերելու և գործարարներին քրեական գործերը փակելու հարցում օգնելու մեջ: Նա մեղքը չի ընդունում։
Ութը տարվա ընթացքում սա սենատորի դեմ առաջադրված երկրորդ մեղադրանքն է։ 2017թ․-ի նոյեմբերին Ֆլորիդայում հարուստ ակնաբույժից կաշառք վերցնելու գործով դատավարության ատենակալները վեց օր խորհրդակցեցին, բայց այդպես էլ ընդհանուր վճիռ չկայացրին, և դատարանը կարճեց վարույթը: