00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնում ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

Բաժանորդագրվել
Մոսկվան կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում պայթյունից զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է, մեղմ ասած, բարդ մնալ։ Նախ ցանկանում ենք ցավակցություն հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, բարեկամներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,– այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` ՌԴ խաղաղապահներն ակտիվ մասնակցել են հրդեհի մարման, տեղում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման աշխատանքներին։
Այս ողբերգական միջադեպի հետևանքով ծանր վիրավորված 120 բնակիչ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռներով տարհանվել են Հայաստանի տարածք՝ ստացիոնար պայմաններում բուժումը շարունակելու համար:
«Շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը ՌԴ խաղաղապահ զորախումբն է, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը»,- նշեց Զախարովան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։
Լրահոս
0