https://arm.sputniknews.ru/20230927/nubar-afejany-kvoch-e-anum-zbaghvel-ruben-vardanjani-pashtpanutjamb-66570387.html
Նուբար Աֆեյանը կոչ է անում զբաղվել Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ
Նուբար Աֆեյանը կոչ է անում զբաղվել Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ
Sputnik Արմենիա
Ամերիկահայ հայտնի գործարարը Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը մտահոգիչ ազդակ է համարում: 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T18:50+0400
2023-09-27T18:50+0400
2023-09-27T19:04+0400
նուբար աֆեյան
ռուբեն վարդանյան
ադրբեջան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49346786_0:42:1600:942_1920x0_80_0_0_6fdb957d7701babf5e3ff1bce0a4df0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ X–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։«Իմ վաղեմի գործընկերոջն ու ընկերոջը ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում»,– շեշտել է նա։«Խորապես մտահոգված ենք». Լեմկինի ինստիտուտը` Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասինԱֆեյանը կոչ է արել գնահատել Ռուբեն Վարդանյանի անխոնջ ջանքերը, որոնք նա ներդրել է ոչ միայն իր ընտանիքի, Հայաստանի և հայերի բարգավաճման հնարավորություններ ստեղծելու համար, այլև բոլոր նրանց համար, որոնք հավատում են օրենքի գերակայությանը և միջազգային համաձայնագրերի իրավացիությանը:«Երես մի թեքեք այս ծավալվող ճգնաժամից։ Ցեղասպանության կանխարգելումը գլոբալ պատասխանատվություն է»,– ընդգծել է նա։Այն, ինչ տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ, ըմբռնման սահմաններից դուրս է. Թոմ ՔաթինաՀիշեցնենք` Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։ ավելի ուշ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49346786_120:0:1540:1065_1920x0_80_0_0_0ab7ba38037bb2f91b1e586768f97ce8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նուբար աֆեյան, ռուբեն վարդանյան, ադրբեջան, ձերբակալություն
նուբար աֆեյան, ռուբեն վարդանյան, ադրբեջան, ձերբակալություն
Նուբար Աֆեյանը կոչ է անում զբաղվել Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ
18:50 27.09.2023 (Թարմացված է: 19:04 27.09.2023) Ամերիկահայ հայտնի գործարարը Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը մտահոգիչ ազդակ է համարում:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։
X–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։
«Իմ վաղեմի գործընկերոջն ու ընկերոջը ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում»,– շեշտել է նա։
Աֆեյանը կոչ է արել գնահատել Ռուբեն Վարդանյանի անխոնջ ջանքերը, որոնք նա ներդրել է ոչ միայն իր ընտանիքի, Հայաստանի և հայերի բարգավաճման հնարավորություններ ստեղծելու համար, այլև բոլոր նրանց համար, որոնք հավատում են օրենքի գերակայությանը և միջազգային համաձայնագրերի իրավացիությանը:
«Երես մի թեքեք այս ծավալվող ճգնաժամից։ Ցեղասպանության կանխարգելումը գլոբալ պատասխանատվություն է»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք` Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր
հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։ ավելի ուշ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։