00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին ու նրա զավակներին մեղադրանք է ներկայացվել

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարն իրեն վստահված հողամասերն օտարել է դստերը։ Դուստրն էլ իր հերթին ձևական առուվաճառքի պայմանագրով այդ գույքը փոխանցել է եղբորը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարը (Մարտուն Արզանյան. խմբ), նրա դուստրը և որդին մեղադրվում են առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, հափշտակել վստահված գույքը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի լվացում կատարել։ Այս բոլոր դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
«Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարը (պաշտոնը ստանձնել է 2005թ.), պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող գրառումներ ներառելով համապատասխան արձանագրությունների մեջ, իրեն վստահված խոշոր չափերով` ընդհանուր 3 մլն 063 հազար 250 դրամ կադաստրային արժեք ունեցող, ընդհանուր 4.824 հա հողամասերն օտարել է դստերը։ Այս ամենը նա արել է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աշխատակիցների, համայնքի ղեկավարի տեղակալի, վիճակահանության հանձնաժողովի նախագահի և անդամների միջոցով։ Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարի դուստրն էլ իր հերթին ձևական առուվաճառքի պայմանագրով այդ գույքը փոխանցել է եղբորը»,– ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, հանդիսանալով «Զոհված ազատամարտիկների հրապարակի բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագրի պատվիրատու և ղեկավար, համայնքի վարչական տարածքում զոհված ազատամարտիկների` գոյություն չունեցող հրապարակի բարեկարգման աշխատանքները նշված ծրագրով նախատեսված ծավալով ու ժամանակահատվածում փաստացի չիրականացնելու, օժանդակ աշխատակիցների կողմից դրանց կատարմանը փաստացի չմասնակցելու պայմաններում, Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարն անձամբ ստորագրել է իր հանձնարարությամբ կազմված՝ կատարվելիք աշխատանքների` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կատարողական ակտը, 25 աշխատակիցների նույն ժամանակահատվածի հաճախումները հավաստող ցուցակը։
Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՀՀ գլխավոր դատախազ
Ըստ ՔԿ–ի` համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է ծրագրի շրջանակում հրապարակի բարեկարգմանը հատկացված, 1 մլն 844 հազար 600 ՀՀ դրամից աշխատակիցների վարձատրության համար նախատեսված խոշոր չափերով` ընդհանուր 1 մլն 132 հազար 500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը:
Քննությամբ պարզվել է նաև, որ նշված բնակավայրի նախկին ղեկավարը փաստացի չկայացած աճուրդների միջոցով իր ընտանիքին պատկանող ընկերության անունից հանդես եկած մորաքրոջ որդուն 4 մլն 272 հազար 000 ՀՀ դրամ և 2 մլն 740 հազար 800 դրամ արժեքներով օտարել է ընդհանուր 13 մլն 957 հազար 800 դրամ կադաստրային արժեք ունեցող ընդհանուր 32.46 հա 2 հողամաս։
Դրանք սեփականությամբ իր և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հաշվեկշիռ ներառելու, իրենց սեփականությունը դարձնելու միջոցով նա յուրացրել է իրեն վստահված համայնքային սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով հիշյալ հողամասերը:
Բացի այդ, կեղծ որոշման հիման վրա փաստացի չկայացած մրցույթի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր 15.8654 հա հողամասերը վարձակալությամբ տրամադրվել են դրա իրավունքը չունեցող անձանց, որոնցից մեկը եղել է համայնքի նախկին ղեկավարի որդին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել վստահված գույքը հափշտակելու, փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքի, յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Վերջինիս դստերը և որդուն մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հոդվածով։
Հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հիշյալ ենթադրյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին:
Գորիս համայնքին պատճառված վնասի հատուցումը և մյուս գույքերի բռնագանձումն ապահովելու համար արգելանք է դրվել Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 19.88 հա և 12.58 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի, ինչպես նաև 4.824 հա վարելահողի վրա:
Լեռնապատի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
Լրահոս
0