https://arm.sputniknews.ru/20230927/ispaniaji-karavarutjuny-mardasirakan-ognutjun-kugharki-lghic-teghahanvatsneri-hamar-66548170.html
Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ–ից տեղահանվածների համար
Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ–ից տեղահանվածների համար
Sputnik Արմենիա
Իսպանիայի կողմից ԼՂ ուղարկվող օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։ 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T15:45+0400
2023-09-27T15:45+0400
2023-09-27T19:17+0400
իսպանիա
լեռնային ղարաբաղ
հումանիտար օգնություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66547448_0:0:1600:901_1920x0_80_0_0_79d3e8a32edc8b17abdd65b7ca82eb8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:Նա նաև նշել է, որ օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Բացի այդ, Փարիզը սարքավորումներ կուղարկի վիրավորներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։
իսպանիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66547448_119:0:1542:1067_1920x0_80_0_0_ea88c0f692f720d16b74edddbbf22ee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, արցախ
իսպանիա, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, արցախ
Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ–ից տեղահանվածների համար
15:45 27.09.2023 (Թարմացված է: 19:17 27.09.2023) Իսպանիայի կողմից ԼՂ ուղարկվող օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։
X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
«Ինձ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի իրենց տներից փախչող հայերի աճող թվաքանակն ու ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն»,– գրել է նա:
Նա նաև նշել է, որ օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Բացի այդ, Փարիզը
սարքավորումներ կուղարկի վիրավորներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում
տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Հաստատված
մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։