00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանափոխության կլինի հասնել, բայց ոչ փողոցում. Հայկ Մարությանը ներկայացրեց իր ծրագիրը

© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Մարության
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Հայկ Մարության
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքով` ընդդիմադիր երեք ուժերից երկուսը համաձայնել են համագործակցել իր հետ` որոշակի պայմաններով, դա բավարար կլինի քաղաքապետ ընտրելու և մայրաքաղաքում իշխանափոխության հասնելու համար։ Բայց կա նաև երկրորդ տարբերակ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեն ու օգնեն իրար, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նրա խոսքով` այսօր Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները շատ բնական պրոցես են, մարդիկ դուրս են գալիս փողոց, որպեսզի հարցերի պատասխաններ ստանան, բայց ինքը չի միանում, քանի որ կարծում է, որ երկրում իշխանափոխություն պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։
Հոկտեմբերի 10–ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը, և Մարությանը ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները) կոչ արեց իրար հետ համագործակցել ոչ դաշինքի տեսքով։
Քանի որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է կոալիցիա կազմել, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը, Մարությանը նշեց, որ, ըստ օրենքի, դա հնարավոր չէ փաստաթղթով ամրագրել, քանի որ մրցույթային կարգով է դա որոշվում։ Փոխարենը Մարությանն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել ու զբաղվել այդ վերահսկողությամբ։
«Օրենքը թույլ է տալիս ավագանիում ստեղծել ժամանակավոր քննիչ հանձնաժողով, կարող եք այն ղեկավարել, ստուգել բոլորին, առաջինը` ինձ, իմ երեք տարվա գործունեությունը, հետո միայն անցնել մյուսներին»,- ասաց Մարությանը։
Նշենք, որ եթե այս պայմաններում նշված երեք ընդդիմադիր ուժերը միավորեն մանդատները, ապա 65 մանդատից կստանան 33 ձայն, այսինքն՝ կդառնան մեծամասնություն։ Մարությանը հորդորեց իր հետ չհամաձայնելու դեպքում ուղղակի բոյկոտել նիստն ու գնալ նոր ընտրությունների։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։
Սպասելի էր. քաղտեխնոլոգը` Երևանի ավագանու ընտրությունից հետո ուժերի դասավորվածության մասին
Լրահոս
0