https://arm.sputniknews.ru/20230927/husvov-enq-vor-mer-azdanshannery-lseli-klinen-erevanin-rd-agn-khvosnak-66540279.html
Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակ
Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակ
Sputnik Արմենիա
Մոսկվան հույս ունի, որ իր մեսիջները լսելի կլինեն և կընկալվեն պատշաճ ձևով։ 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T13:45+0400
2023-09-27T13:45+0400
2023-09-27T14:01+0400
տեսանյութեր
տեսանյութ
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66538859_0:0:1281:720_1920x0_80_0_0_d7dfbcd655e8e50680f6a6dcf78be8ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ–ի պատասխանը։Դիվանագետից հետաքրքրվել են, թե արդյոք Երևանը լսել է սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ շարադրված Մոսկվայի մեսիջները։ՌԴ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնում ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբԶախարովան նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, դրանց սրացման նախաձեռնողը չի եղել, արել է ամեն բան հայ ժողովրդի բարեկեցության համար, այդպես կլինի նաև հետագայում։ ՌԴ–ն հույս ունի, որ երկկողմանի բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն` ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից։ՌԴ ուղղաթիռները 16 չվերթ են իրականացրել ԼՂ–ից ՀՀ վիրավորներին տեղափոխելու համարՆրա խոսքով՝ հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձություններով ու բազմաթիվ ողբերգություններ ապրել,գիտի` ով է թշնամի և ով` բարեկամ:Զախարովան նշել է` կուզեր, որ դա տեղի ունենար նվազագույն հետևանքներով։ Նրա խոսքով՝ բազմաթիվ օրինակներ կան, որ այնտեղ, որտեղ ամերիկյան հետքը, ցավոք` ենթակա է ամենախորը ճգնաժամերի: Նույնը հիմա նկատվում է տարածաշրջանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում հենց արևմտյան աշխարհն էր իրեն հայտարարում որպես նոր միջնորդ և երաշխավոր։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է կատարել իր առաքելությունը, նրա խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում, դա մտադրությունների և իրական վերաբերմունքի լավագույն հաստատումն է։Նախորդ կիրակի ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետը հայտարարել էր հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ ՓաշինյանԱվելի ուշ ՌԴ ԱԳՆ–ն հանդես եկավ հայտարարությամբ` Փաշինյանի ուղերձում հնչած պնդումները որակելով որպես ՌԴ–ի հասցեին ուղղված անընդունելի ելույթ։ Ռուսական կողմը կարծում է` ակնհայտ է, որ փորձ է արվում վերացնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66538859_47:0:1007:720_1920x0_80_0_0_d427fc8707ed66138fddd57e6f349335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео
Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակ
13:45 27.09.2023 (Թարմացված է: 14:01 27.09.2023) Մոսկվան հույս ունի, որ իր մեսիջները լսելի կլինեն և կընկալվեն պատշաճ ձևով։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ–ի պատասխանը։
Դիվանագետից հետաքրքրվել են, թե արդյոք Երևանը լսել է սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ շարադրված Մոսկվայի մեսիջները։
Զախարովան նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։
«Հուսով ենք, որ մեր ազդանշանները լսելի կլինեն և կընկալվեն պատշաճ կերպով։ Մեծամասամբ դա մեր պատասխան արձագանքն էր», – ասել է նա։
Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, դրանց սրացման նախաձեռնողը չի եղել, արել է ամեն բան հայ ժողովրդի բարեկեցության համար, այդպես կլինի նաև հետագայում։ ՌԴ–ն հույս ունի, որ երկկողմանի բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն` ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձություններով ու բազմաթիվ ողբերգություններ ապրել,գիտի` ով է թշնամի և ով` բարեկամ:
«Հայաստանի ժողովուրդը գիտի, որ միշտ տարբեր ձևերով և ձևաչափերով օգնությունը եկել է Ռուսաստանից։ Ժողովուրդը գիտի ու հիշում է, չնայած հսկայական ռեսուրսներ են նետվում մեդիատարածքի տեղեկատվական «մշակման» վրա։ Երկու հազար մարդ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ են, որոնք զբաղվում են հենց դրանով ՝ Հայաստանում տեղեկատվության մշակմամբ։ Մենք այդ ամենը տեսնում ենք, դա էլ կանցնի», - հավելել է նա։
Զախարովան նշել է` կուզեր, որ դա տեղի ունենար նվազագույն հետևանքներով։ Նրա խոսքով՝ բազմաթիվ օրինակներ կան, որ այնտեղ, որտեղ ամերիկյան հետքը, ցավոք` ենթակա է ամենախորը ճգնաժամերի: Նույնը հիմա նկատվում է տարածաշրջանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում հենց արևմտյան աշխարհն էր իրեն հայտարարում որպես նոր միջնորդ և երաշխավոր։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է կատարել իր առաքելությունը, նրա խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում, դա մտադրությունների և իրական վերաբերմունքի լավագույն հաստատումն է։
Նախորդ կիրակի ժողովրդին ուղղված իր ուղերձում
ՀՀ վարչապետը հայտարարել էր հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։
Ավելի ուշ
ՌԴ ԱԳՆ–ն հանդես եկավ հայտարարությամբ` Փաշինյանի ուղերձում հնչած պնդումները որակելով որպես ՌԴ–ի հասցեին ուղղված անընդունելի ելույթ։ Ռուսական կողմը կարծում է` ակնհայտ է, որ փորձ է արվում վերացնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։