00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասաց՝ կլինեմ այնտեղ, որտեղ ժողովուրդս է, և մնաց. Սիմոնյանը՝ Վարդանյանի ձերբակալման մասին

© Photo : Facebook / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Ռուբեն Վարդանյան
Բաժանորդագրվել
Մարգարիտա Սիմոնյանի խոսքով` սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է սպասում Ռուբեն Վարդանյանին։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը:
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը
Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամյան ալիքում գրել է, որ երկու նման պատմություն գիտի։
Դրանցից մեկը Թեյմուրազ Մամսուրովի մասին է, որը 2004 թվականին գլխավորում էր Հյուսիսային Օսեթիայի խորհրդարանը։ Նա հրաժարվեց Բեսլանի դպրոցից փրկել իր որդուն և դստերը։
«Հիշեցնեմ` այն ժամանակ Աուշևը գրավված դպրոցից դուրս էր բերել մի քանի երեխայի և պետք է դուրս բերեր նաև Մամսուրովի զավակներին։ Վերջինս ասել էր. «Իմ երեխաները բոլորի հետ կլինեն, այլապես ինչպե՞ս կնայեմ իմ ժողովրդի աչքերին»», - գրել է Սիմոնյանը։
Այնուհետև նա անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։
«Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է սպասում նրան։ Եվ նա՝ համաշխարհային կարգի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և ուրիշ շատերի գործատուն, ինքնակամ գնաց դրան»,– գրել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ սկզբում Վարդանյանը Լոնդոնում մեծացած որդուն է Ղարաբաղ ուղարկել պատերազմի ամենաթեժ պահին, հետո ինքն է գնացել` հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից։
«Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր խմբագրի խոսքով` ակնհայտ է, որ աներևակայելի կապիտալ վաստակելուց, ազդեցիկ օտարերկրյա ընկերներ ունենալուց, փառատոներում ծափահարությունների արժանանալուց հետո նրա կյանքում ոչ մի շահ չէր մնացել, բացի իր ժողովրդի ազգային շահերից:
«Այս օրերին, երբ ամեն ինչ արդեն պարզ էր, ով ասես զանգահարում էր Ռուբենին՝ աղաչելով վերադառնալ, օգնություն առաջարկելով։ «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»: Եվ մնաց», - գրել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ նման ընտրությունը տարբեր զգացմունքներ է առաջացնում։ Անձամբ Սիմոնյանին ամենից շատ շփոթեցնում է քաղաքացիությունից հրաժարվելը, բայց այս հույզերի մեջ առաջին տեղում է անձնական քաջության հանդեպ հարգանքը։
Լրահոս
0