https://arm.sputniknews.ru/20230927/arcakhum-irakanacvats-vorvonvoghakan-ashkhatanqneri-ardjunqum-hajtnabervel-e-11-atshjun-66586387.html
Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն
Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն
Sputnik Արմենիա
Արցախի փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։ 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T23:44+0400
2023-09-27T23:44+0400
2023-09-27T23:59+0400
աճյուն
արցախ
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34914142_0:166:1600:1066_1920x0_80_0_0_5ffcf58781aaf361e435c29e071d615a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Արցախի Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն:Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։Հիշեցնենք՝ Արցախի փրկրարար ծառայության աշխատակիցները նախորդ օրը` սեպտեմբերի 26–ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերել էին զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից այսօր տեղեկացրել են, որ Արցախից ՀՀ ընդհանուր առմամբ տեղափոխվել է 129 աճյուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34914142_0:0:1421:1066_1920x0_80_0_0_cf139eaf83dd5b0a1097a4d94b883690.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աճյուն, արցախ, փրկարար
Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն
23:44 27.09.2023 (Թարմացված է: 23:59 27.09.2023) Արցախի փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Արցախի Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն:
«Մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։
Հիշեցնենք՝ Արցախի փրկրարար ծառայության աշխատակիցները նախորդ օրը` սեպտեմբերի 26–ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերել էին զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։
Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից այսօր տեղեկացրել են, որ Արցախից ՀՀ ընդհանուր առմամբ տեղափոխվել է 129 աճյուն։