00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ողբերգությունը բացահայտում է մարդկանց. մեկն օգնում է, մյուսը` շտապում օգտվել

© SputnikԱրցախից տեղահանվածները
Արցախից տեղահանվածները - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Արցախից տեղահանվածները
Բաժանորդագրվել
Երևանյան հանրահավաքների օրերին տաքսի նստեցի, կրկնակի վճար ուզեց՝ թե բա փողոցները Ղարաբաղի պատճառով փակ են։ Այսինքն` արցախցիների ողբերգությունն այս վարորդի համար լրացուցիչ եկամուտ ստանալու հրաշալի առիթ է։
Հետո եկա տուն, մտա «Ֆեյսբուք», արցախցիներին օգնելու ցանկությունն անսպառ է՝ մեկն առաջարկում է Գորիս հասած բռնագաղթածներին անվճար հասցնել Հայաստանի ցանկացած բնակավայր, մյուսն ասում է՝ Արմավիրի գյուղերից մեկում կարող եմ տեղավորել 30-40 արցախցու, երրորդը նույնիսկ էսպիսի բան է առաջարկում՝ որպես ձեր եղբայր պատրաստ եմ յուրաքանչյուր ընտանիքի անվճար տրամադրել 5-ական գլուխ տոհմային ճագար՝ ֆերմերությամբ զբաղվելու և տանն առողջ միս ստանալու համար։ Ու հիշեցի հնուց եկող հայտնի ճշմարտությունը՝ մարդու իսկական էությունը ողբերգության ժամանակ է բացահայտվում։
Շարունակելով այս թեման, թույլ տվեք ևս մի մեջբերում անել սոցիալական ցանցերից. «Սովորական մարդիկ պիտի անգիր անեն մի կարևոր բան` Հայաստան են գալիս ոչ թե բրիտանացի լորդեր ու Մոնակոյի դուքսեր, այլ տասնյակ հազարավոր բոլորովին տարբեր մարդիկ, որոնք անգամ հանգիստ վիճակում տարբեր կուլտուրայի ու բարոյականության տեր էին, ինչպես և ցանկացածս։ Փախստականը՝ տուն, տեղ, էրեխա, հարազատ, ընկեր, ապրուստի միջոց ու ապագայի տեսլական կորցրած մարդ ա, ու գալացողների մեջ կարան լինեն ձեր տեսանկյունից, իռացիոնալ, անադեկվատ և այլ մարդիկ։ Ես գիտեմ, որ անցած պատերազմի ժամանակ փախստականներին ի սրտե օգնել ցանկացողները՝ բախվելով իրականությանը, հաճախ չեն դիմացել։ Էնպես որ, եթե հոգեբանորեն պատրաստ չեք մտնել իրենց իրավիճակի մեջ, ու ձեր իմաստությունը չի բավականացնում, ավելի լավ է՝ առհասարակ բան մի՛ արեք, հակառակ դեպքում շատ վատ է լինելու։ Որովհետև մեկը կուզի՝ հաց ու շնորհակալություն կհայտնի, իսկ մյուսը հացը կվերցնի ու ձեզ կմեղադրի։ Մեկը փողով պամպերս կառնի էրեխուն, մյուսը՝ իր համար նոր հեռախոս։ Էդ սաղ ուղղելի ա, տանելի, հասկանալի, միայն թե պինդ ներվեր ունեցեք»։
Երևի պատահական չէ, որ տեղահանության այս ալիքը համընկավ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանում արած հայտարարության հետ. «Նախիջևանը Ադրբեջանի հնագույն տարածաշրջանն է։ Ցավոք սրտի,1920 թվականին խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը արհեստականորեն անջատեցին՝ խզելով աշխարհագրական կապը Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև»։ Հայաստանցիներից մեկը, սակայն, բացահայտում է Սյունիքի իրական նշանակությունը. «Փոքրիկ Սյունիքի մարզն իր գոյությամբ խոչընդոտում է Մեծ Թուրանի նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններից»։
Օգտատերը նաև շատ կոնկրետ փաստեր է ներկայացնում, որոնք հրապարակել են մասնագետները։ Մեջբերեմ. «Հայաստանի փոքրիկ Սյունիքի մարզը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7 տոկոսը։ Սյունիքի մոլիբդենի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 միլիարդ դոլար։ Սա Հայաստանի 50 տարվա ռազմական բյուջեն է։ Փոքրիկ Սյունիքի մարզում կա մոտ 1,5 միլիարդ տոննա երկաթ: Սա Հայաստանի 3000 տարվա ռազմական բյուջեն է։ Փոքրիկ Սյունիքի մարզում կա մոտ 4 միլիոն տոննա պղինձ։ Սա կազմում է 36 միլիարդ դոլար: Փոքրիկ Սյունիքի մարզի ոսկու պաշարները կազմում են 13 միլիարդ դոլար: Փոքրիկ Սյունիքի մարզում կան 100 հազար տոննա ուրանի հանքավայրեր՝ սա մոտավորապես նույնն է, ինչ ամբողջ հսկայական Ռուսաստանում։ Եվ վերջապես, Հայաստանի հանքային ջրերի 50 տոկոսից ավելին գտնվում է Սյունիքի մարզում»։
Եվ իհարկե, այս օրերին, երբ ցուցարարները գրեթե ամեն օր հավաքվում են Հանրապետության հրապարակում, սոցիալական ցանցերի օգտատերերից շատերն անդրադառնում են ընդդիմության պահվածքին։ «Ենթադրենք, շտապ պետք է իշխանափոխություն, -գրում է հայաստանցիներից մեկը։ Առայժմ ասպարեզում առկա բոլոր քաղաքական ուժերը մի ելք են առաջարկում՝ Նիկոլին հանել, տեղը իրենց դնել: Ոչ մեկը ոչ մի ծրագիր չի առաջարկում, միակ փրկությունը Նիկոլին հանելու ու տեղն իրենց դնելու մեջ է: Ախր, իրավիճակն իսկապես հասկացող մարդն առնվազն գիժ պիտի լինի, որ ասի՝ ինձ դրեք, ես կփրկեմ»:
Մի օգտատեր էլ, ակնարկելով, որ նույնիսկ այսօրվա ճգնաժամային պայմաններում հանրության մի զգալի մասին Արցախի հարցը այնքան էլ չի հետաքրքրում, հեգնում է. «Իշխանափոխություն անող ուժերը, թե՛ ռուսամետ, թե՛ արևմտամետ, եթե թարգեն խոսել կորսված Արցախից կամ վտանգված Սյունիքից ու փոխարենը խոսեն կարմիր գծերից, արագաչափերից, հոսանքը և ջուրը կես գին դարձնելուց, գազը մեկ տարի անվճար դարձնելուց, վստահեցնում եմ՝ մեծ հաջողություններ կգրանցեն: Լսարանը ուսումնասիրեք, էլի՛, մի բան սկսելուց առաջ»,- խորհուրդ է տալիս օգտատերը:
Արցախից բռնի տեղահանվածները Վայքի հումանիտար կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2023
Արցախից բռնի տեղահանվածների թիվը հատել է 50.000–ը
Լրահոս
0