https://arm.sputniknews.ru/20230927/amn-n-ev-em-n-hajastani-ghekavarutjany-hamvozum-en-durs-gal-hapk-ic-rd-agn-nerkajacucich-66541347.html
ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովայի կարծիքով ՝ արևմտյան քաղաքական գործիչները Հայաստանի իշխանություններին դրդում են գնալ մի շարք որոշումների, որոնք թերի են երկրի ազգային շահերի... 27.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-27T14:09+0400
2023-09-27T14:09+0400
2023-09-27T14:12+0400
մարիա զախարովա
տեսանյութեր
տեսանյութ
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
եվրամիություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66541166_0:0:1280:720_1920x0_80_0_0_38f95ca54b6f3de2e7db070c08ba9173.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ստացվող տեղեկատվության համաձայն ՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Նրա խոսքով`բացի ՀԱՊԿ-ից դուրս գալուց, Երևանին համոզում են նաև արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ՝ առանց հաշվի առնելու ղարաբաղյան հայերի իրավունքներն ու անվտանգությունը:Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակԶախարովան ուշադրություն է հրավիրել այս օրերին ամերիկյան քաղաքական գործիչների ակտիվ այցերի վրա, մասնավորապես ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի, Սենատի պատվիրակության: Եվ այդքանըմիայն մակերեսին երևացողն է։ՌԴ ԱԳՆ խոսնակը կարծում է, որ այդ նպատակների հետևից ընկնելով ՝ արևմտամետները մոռացել են մարդու իրավունքների ոլորտում սեփական որևէ արժեքի մասին՝ աչք փակելով, օրինակ, Հայաստանում ցուցարարներին ծեծելու, ձերբակալելու վրա։Հիշեցնենք սեպտեմբերի 24–ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետը հայտարարեց հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ ՓաշինյանԱվելի ուշ ՌԴ ԱԳՆ–ն հանդես եկավ հայտարարությամբ` Փաշինյանի ուղերձում հնչած պնդումները որակելով որպես ՌԴ–ի հասցեին ուղղված անընդունելի ելույթ։ Ռուսական կողմը կարծում է` ակնհայտ է, որ փորձ է արվում վերացնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66541166_234:0:1194:720_1920x0_80_0_0_1b07664a5972f392ec6c4fd120fb3274.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, տեսանյութեր, տեսանյութ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրամիություն, видео, ռուսաստան
մարիա զախարովա, տեսանյութեր, տեսանյութ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրամիություն, видео, ռուսաստան
ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
14:09 27.09.2023 (Թարմացված է: 14:12 27.09.2023) Մարիա Զախարովայի կարծիքով ՝ արևմտյան քաղաքական գործիչները Հայաստանի իշխանություններին դրդում են գնալ մի շարք որոշումների, որոնք թերի են երկրի ազգային շահերի տեսանկյունից:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ստացվող տեղեկատվության համաձայն ՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով`բացի ՀԱՊԿ-ից դուրս գալուց, Երևանին համոզում են նաև արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ՝ առանց հաշվի առնելու ղարաբաղյան հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
Զախարովան ուշադրություն է հրավիրել այս օրերին ամերիկյան քաղաքական գործիչների ակտիվ այցերի վրա, մասնավորապես ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի, Սենատի պատվիրակության: Եվ այդքանըմիայն մակերեսին երևացողն է։
ՌԴ ԱԳՆ խոսնակը կարծում է, որ այդ նպատակների հետևից ընկնելով ՝ արևմտամետները մոռացել են մարդու իրավունքների ոլորտում սեփական որևէ արժեքի մասին՝ աչք փակելով, օրինակ, Հայաստանում ցուցարարներին ծեծելու, ձերբակալելու վրա։
«...Եթե ԱՄՆ-ն տեսնում էր, թե ինչ է կատարվում նույն Իրանում, ապա գոնե պետք է տեսներ նաև, թե ինչ է կատարվում Երևանում։ Բայց ԱՄՆ-ն լռում է։ Եվ դա նույնիսկ երկակի ստանդարտներ չեն, դա ստանդարտների բացակայություն է, սեփական ժողովրդավարական արժեքների ոտնահարում, ըստ էության` միջամտություն ինքնիշխան պետության գործերին», - հավելել է Զախարովան։
Հիշեցնենք սեպտեմբերի 24–ին ժողովրդին ուղղված իր ուղերձում
ՀՀ վարչապետը հայտարարեց հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։
Ավելի ուշ
ՌԴ ԱԳՆ–ն հանդես եկավ հայտարարությամբ` Փաշինյանի ուղերձում հնչած պնդումները որակելով որպես ՌԴ–ի հասցեին ուղղված անընդունելի ելույթ։ Ռուսական կողմը կարծում է` ակնհայտ է, որ փորձ է արվում վերացնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։