https://arm.sputniknews.ru/20230926/shatery-srti-ev-tshnshman-khndir-unen-erekhanery-mrsum-en-inch-vitshakum-en-lgh-ic-hasnum-hh-66472143.html
Շատերը սրտի և ճնշման խնդիր ունեն, երեխաները մրսում են. ի՞նչ վիճակում են ԼՂ-ից հասնում ՀՀ
Շատերը սրտի և ճնշման խնդիր ունեն, երեխաները մրսում են. ի՞նչ վիճակում են ԼՂ-ից հասնում ՀՀ
Sputnik Արմենիա
Գորիսի մշակույթի կենտրոնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մեծ հոսք է։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T11:58+0400
2023-09-26T11:58+0400
2023-09-26T12:52+0400
գորիս
տեսանյութ
տեսանյութեր
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
լեռնային ղարաբաղ
տեղահանված
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66457003_0:0:1281:720_1920x0_80_0_0_c21e04fb6db17c5b2af8fd4189e28f2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները, որոնք ժամանում են Գորիսում տեղակայված առաջին օգնության կետեր,նախևառաջ հոգեբանական աջակցության կարիք ունեն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի հիվանդանոցի բուժքույր Էվելինա Գալստյանը։Նրա խոսքով ՝ հատուկ ստեղծված կետերում քաղաքացիներին ցուցաբերվում է անհրաժեշտ առաջին օգնությունը, այդ թվում ՝ հոգեբանական, մասնագետներն օգնում են քաղաքացիներին դուրս գալ սթրեսային վիճակից:Քաղաքացիները բողոքում են նաև սրտի հետ կապված խնդիրներից և արյան ճնշման բարձրացումներից, շատ են մրսած երեխաները:Բուժքույրը պատմեց, որ օգնության դիմած քաղաքացիների մեջ եղել է նաև 9-ամյա երեխա, նրա ինքնազգացողությունը վատացել է սթրեսի և թերսնման պատճառով: Նրան նույնպես օգնություն է ցուցաբերվել։3 մարդ ուղեղի կաթվածով հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն։Էվելինա Գալստյանը նշեց, որ դեղորայքը բավարար է, Գորիսի բժշկական կենտրոնը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով:Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գորիսից, վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի բնակիչների նոր հոսք է ժամանել Գորիսի մշակույթի կենտրոն։ Նրանք հիմնականում Մարտակերտի և Մարտունու շրջաններից են, ինչպես նաև Ստեփանակերտից:ԼՂ–ից դեպի ՀՀ ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Շատերը ճանապարհին են անցկացնում ավելի քան 24 ժամ։ Հատուկ բացված կետերում նրանց սնունդ ու դեղորայք են տրամադրում։ Այստեղ նաև հագուստի տուփեր են դրված (հիմնականում`մանկական) նրանց համար, ովքեր ստիպված են եղել շտապ լքել իրենց տունը առանց իրերի։Նշենք, որ սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
գորիս
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66457003_36:0:996:720_1920x0_80_0_0_b0f6a40a78b38e392cd7ac8be34112d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գորիս, տեսանյութ, տեսանյութեր, видео, արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված, հայ-ադրբեջանական, ադրբեջան
գորիս, տեսանյութ, տեսանյութեր, видео, արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Շատերը սրտի և ճնշման խնդիր ունեն, երեխաները մրսում են. ի՞նչ վիճակում են ԼՂ-ից հասնում ՀՀ
11:58 26.09.2023 (Թարմացված է: 12:52 26.09.2023) Գորիսի մշակույթի կենտրոնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մեծ հոսք է։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները, որոնք ժամանում են Գորիսում տեղակայված առաջին օգնության կետեր,նախևառաջ հոգեբանական աջակցության կարիք ունեն: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի հիվանդանոցի բուժքույր Էվելինա Գալստյանը։
Նրա խոսքով ՝ հատուկ ստեղծված կետերում քաղաքացիներին ցուցաբերվում է անհրաժեշտ առաջին օգնությունը, այդ թվում ՝ հոգեբանական, մասնագետներն օգնում են քաղաքացիներին դուրս գալ սթրեսային վիճակից:
«Մարդիկ հիմնականում դիմում են մկանային, գոտկատեղային ցավերով, նկատվում է նաև շնչուղիների ախտահարում։ Շատերը վատ վիճակում են թերսնման պատճառով», - ասաց էվելինա Գալստյանը։
Քաղաքացիները բողոքում են նաև սրտի հետ կապված խնդիրներից և արյան ճնշման բարձրացումներից, շատ են մրսած երեխաները:
Բուժքույրը պատմեց, որ օգնության դիմած քաղաքացիների մեջ եղել է նաև 9-ամյա երեխա, նրա ինքնազգացողությունը վատացել է սթրեսի և թերսնման պատճառով: Նրան նույնպես օգնություն է ցուցաբերվել։3 մարդ ուղեղի կաթվածով հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Էվելինա Գալստյանը նշեց, որ դեղորայքը բավարար է, Գորիսի բժշկական կենտրոնը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով:
Ինչպես հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը Գորիսից, վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի բնակիչների նոր հոսք է ժամանել Գորիսի մշակույթի կենտրոն։ Նրանք հիմնականում Մարտակերտի և Մարտունու շրջաններից են, ինչպես նաև Ստեփանակերտից:
ԼՂ–ից դեպի ՀՀ ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Շատերը ճանապարհին են անցկացնում ավելի քան 24 ժամ։ Հատուկ բացված կետերում նրանց սնունդ ու դեղորայք են տրամադրում։ Այստեղ նաև հագուստի տուփեր են դրված (հիմնականում`մանկական) նրանց համար, ովքեր ստիպված են եղել շտապ լքել իրենց տունը առանց իրերի։
Նշենք, որ սեպտեմբերի
26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը։ 2–րդ հանդիպումը
կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։