00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխզիջումներ են պետք․ ԵՄ-ն` Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնականի հանդիպման մասին

© Photo : European Council Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում  - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում
Բաժանորդագրվել
Բրյուսելում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Գրանադայում կայանալիք հանդիպմանը կհաստատեն երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով պաշտոնյաների այսօրվա բանակցությունների արդյունքները։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Արմեն Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման նախաշեմին, որը նախատեսված է հոկտեմբերի 5-ին: Կողմերն անդրադարձել են սահմանազատմանը, անվտանգությանը, կոմունիկացիաներին վերաբերող հարցերի, քննարկել հումանիտար խնդիրները և խաղաղության պայմանագրի հեռանկարները:
ԵՄ հայտարարության համաձայն՝ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ:
ԵՄ-ում շեշտել են, որ ուշադիր հետևում են բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում գործընթացին, որպեսզի օգնեն մեղմել ռազմական գործողությունների հետևանքները քաղաքացիական բնակչության համար:
Կառույցն ընդգծել է միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների համար թափանցիկության և հասանելիության անհրաժեշտությունը:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ հարաբերությունների կարգավորման ջանքերը շարունակելու համար Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Գրանադայի հնարավոր հանդիպումն օգտագործելու հարցում:
ԵՄ-ում կարծում են, որ Գրանադայում կայանալիք հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը հրապարակավ հաստատելու համար՝ համաձայն ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Հերթական խայտառակությունն է սպասվում, եթե ՀՀ–ն չչեղարկի Գրանադայի հանդիպումը. Բալասանյան
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Լրահոս
0