https://arm.sputniknews.ru/20230926/pashtvonakan-tvjalnervov-20-yst-akanatesneri-aveli-qan-100-zvoh-beglarjany-pajtjuni-masin-66474770.html
Պաշտոնական տվյալներով 20, ըստ ականատեսների՝ ավելի քան 100 զոհ. Բեգլարյանը` պայթյունի մասին
Պաշտոնական տվյալներով 20, ըստ ականատեսների՝ ավելի քան 100 զոհ. Բեգլարյանը` պայթյունի մասին
Sputnik Արմենիա
Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 մարդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T12:29+0400
2023-09-26T12:29+0400
2023-09-26T12:39+0400
արտակ բեգլարյան
հրդեհ
զոհ
վառելիք
բենզին
պայթյուն
արցախ
ստեփանակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66451896_0:147:1080:755_1920x0_80_0_0_b13239eb244a4d753c2c3258c738f6ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով, ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7–ը մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։Երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը:
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66451896_0:0:1080:810_1920x0_80_0_0_5a0919a6adaf5bed301c1f5f09a4171d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ բեգլարյան, հրդեհ, զոհ, վառելիք, բենզին, պայթյուն, արցախ, ստեփանակերտ
արտակ բեգլարյան, հրդեհ, զոհ, վառելիք, բենզին, պայթյուն, արցախ, ստեփանակերտ
Պաշտոնական տվյալներով 20, ըստ ականատեսների՝ ավելի քան 100 զոհ. Բեգլարյանը` պայթյունի մասին
12:29 26.09.2023 (Թարմացված է: 12:39 26.09.2023) Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 մարդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով, ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։ Այս մասին
X–ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Պաշտոնապես կա 290 վիրավոր, տասնյակ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են։ 20 մարդ մահացել է։ Շատերը անհետ կորել են»,– գրել է նա։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7–ը մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին
տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր
հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Երեկ Արցախի ՄԻՊ
Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Ավելի ուշ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը: