00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Մեր նպատակն է բոլոր վիրավորներին ուղղաթիռներով այսօր ԼՂ–ից ՀՀ տեղափոխելը. Ավանեսյան

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Բաժանորդագրվել
Անհրաժեշտ բուժօգնության համար հայաստանցի բժիշկներին են միանում նաև տարբեր երկրներից եկած մասնագետները։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ասկերան–Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին այս պահին տեղափոխում են ՀՀ ԱՆ Այրվածքաբանական կենտրոն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Արդեն կենտրոնում բազմապրոֆիլ բժշկական թիմի կողմից իրականացվում է նախնական տրիաժ։
Նախարարի խոսքով` հետագայում արդեն անհրաժեշտության դեպքում տուժածները նաև այլ մասնագիտացված բուժկենտրոններ կտեղափոխվեն։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ինտեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էրհզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։

Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով, ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։

Պաշտոնական տվյալներով` կա 290 վիրավոր, տասնյակ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են, 20 մարդ մահացել է

«Հիմա 23 բուժառուներ հետազոտության և բուժօգնության փուլում են, շտապօգնության մեքենաներն անընդհատ բերում են նոր վիրավորների, ուղղաթիռներով փոխադրումներն անընդհատ իրականացվում են»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով` հիմա արդեն 23 շտապօգնութան մեքենաներ էլ Ստեփանակերտից Երևան են շարժվել, նրանք տեղափոխում են թե՛ այրվածքներով, թե՛ վիրավոր հայրենակիցներին։
«Պիտի հասցնենք մինչև երեկո ուղղաթիռի մեր բոլոր կարողություններն օգտագործել և հնարավորինս արագ տեղափոխումներն իրականացնել։ Սիսիանից Երևան ևս ուղղաթիռներով ենք տեղափոխում»,– նշեց Ավանեսյանը։
Նա նշեց, որ առողջաահության նախարարության նպատակն է բոլոր պացիենտներին Երևան տեղափոխելը։
Նախարարը նաև հայտնեց, որ հայաստանցի բժիշկների թիմին են միանում նաև արտերկրից ժամանած բժիշկները.Իսպանիայից եկած խումբն արդեն այստեղէ, սպասում են նաև Մեծ Բրիտանիայից նեղ մասնագետների խմբի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Լրահոս
0