Արցախում պայթյունի հետևանքով վիրավորների առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում. ՀՀ ԱՆ
11:59 26.09.2023 (Թարմացված է: 12:21 26.09.2023)
© Photo : press office of the Ministry of Health of RA Արցախում պայթյունի հետևանքով վիրավորների առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում
Արցախում պայթյունի հետևանքով վիրավորների առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում
Բաժանորդագրվել
Նախարարությունից նաև հայտնում են, որ վիրավորները Սիսիանից տեղափոխվելու են Երևանի բժշկական կենտրոններ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,– նշում են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7–ը մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
© Photo : press office of the Ministry of Health of RAԱրցախում պայթյունի հետևանքով վիրավորների առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում
Արցախում պայթյունի հետևանքով վիրավորների առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Ավելի ուշ` ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը: