https://arm.sputniknews.ru/20230926/lernajin-gharabaghic-teghapvokhvats-kiny-tsnndaberel-e-erevanum-66474179.html
Արցախից տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում
Արցախից տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում
Sputnik Արմենիա
Նախարարությունից հայտնում են, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T12:14+0400
2023-09-26T12:14+0400
2023-09-26T12:51+0400
նորածին
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
խաղաղապահներն արցախում
արցախ
հայաստան
հղի
երևան
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/64/23566422_0:156:3089:1893_1920x0_80_0_0_5c34f2caf4e780ded94985fb870844fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 25–ին տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։«Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:Միաժամանակ նշվում է, որ նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով սեպտեմբերի 25–ին Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:Նախարարությունից նաև հայտնում են, որ նրանց բոլորի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն ծանր է: Նրանք բոլորը ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:Նշնենք, որ այսօր Գորիսի ԲԿ–ում էլ լույս աշխարհ էր եկել առաջին արցախցի փոքրիկը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։ Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/64/23566422_178:0:2909:2048_1920x0_80_0_0_ce9658c4ac6e900f4f76b74ccb4ecdab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նորածին, խաղաղապահներն արցախում, արցախ, հայաստան, հղի, երևան, ագրեսիա
նորածին, խաղաղապահներն արցախում, արցախ, հայաստան, հղի, երևան, ագրեսիա
Արցախից տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում
12:14 26.09.2023 (Թարմացված է: 12:51 26.09.2023) Նախարարությունից հայտնում են, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 25–ին տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով սեպտեմբերի 25–ին Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Նախարարությունից նաև հայտնում են, որ նրանց բոլորի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն ծանր է: Նրանք բոլորը ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշնենք, որ այսօր Գորիսի ԲԿ–ում էլ լույս աշխարհ էր եկել առաջին արցախցի փոքրիկը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը։ 2–րդ հանդիպումը
կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։ Սեպտեմբերի
26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: