https://arm.sputniknews.ru/20230926/karen-khachanvovy-haghtel-e-chzhuhaji-mrcasharum-66504434.html
Կարեն Խաչանովը հաղթել է Չժուհայի մրցաշարում
Կարեն Խաչանովը հաղթել է Չժուհայի մրցաշարում
Sputnik Արմենիա
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 981 785 դոլար: 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T17:53+0400
2023-09-26T17:53+0400
2023-09-26T17:56+0400
կարեն խաչանով
թենիս
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60287315_0:0:1600:901_1920x0_80_0_0_d06ac36322547f08527a30a3df0b3a97.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Չինաստանի Չժուհայ քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում։ Այս մասին գրում է championat.com կայքը։Թենիսիստը եզրափակիչում մրցել է Ճապոնիայի ներկայացուցիչ, աշխարհի 46-րդ ռակետ Յոշիհիտո Նիշիոկայի հետ: Մոտ երկու ժամ տևած մրցախաղում Խաչանովն առավելության է հասել 7:6, 6:1, ընդհանուր` 2։0 հաշվով:Մրցանակային ֆոնդը կազմում է 981 785 դոլար:Նշենք, որ Խաչանովը 27 տարեկան է, նա պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում զբաղեցնում է 15-րդ տեղը: Այս հաղթանակից հետո նրա վարկանիշը կբարձրանա։Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի թոփ տասնյակից դուրս է մնացելԹենիսիստն իր ակտիվում ունի 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթ, հինգ հաղթանակ ATP մրցաշարերում։ 2021 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Դևիսի գավաթակիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60287315_66:0:1489:1067_1920x0_80_0_0_08b4213be5f6a45bd0579344100ac19a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն խաչանով, թենիս, հաղթանակ
կարեն խաչանով, թենիս, հաղթանակ
Կարեն Խաչանովը հաղթել է Չժուհայի մրցաշարում
17:53 26.09.2023 (Թարմացված է: 17:56 26.09.2023) Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 981 785 դոլար:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Չինաստանի Չժուհայ քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում։ Այս մասին գրում է
championat.com կայքը։
Թենիսիստը եզրափակիչում մրցել է Ճապոնիայի ներկայացուցիչ, աշխարհի 46-րդ ռակետ Յոշիհիտո Նիշիոկայի հետ: Մոտ երկու ժամ տևած մրցախաղում Խաչանովն առավելության է հասել 7:6, 6:1, ընդհանուր` 2։0 հաշվով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 981 785 դոլար:
Նշենք, որ Խաչանովը 27 տարեկան է, նա պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում զբաղեցնում է 15-րդ տեղը: Այս հաղթանակից հետո նրա վարկանիշը կբարձրանա։
Թենիսիստն իր ակտիվում ունի 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթ, հինգ հաղթանակ ATP մրցաշարերում։ 2021 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Դևիսի գավաթակիր։