00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին ՌԴ և ԱՄՆ օժանդակություններն անհամեմատելի են. Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի բովանդակությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ի կողմից անուղղակի սուբսիդավորումը նշանակալի ներդրում է ապահովել Հայաստանի զարգացման գործում, այդ պատճառով Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների մակարդակը դժվար է համեմատել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին,այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե խոսում են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա, իհարկե, դժվար թե այստեղ ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսության հետ։ Եկեք չմոռանանք, որ տարբեր բնական ռեսուրսների բավականին արտոնյալ մատակարարումները, օգնությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանը, էական ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և շարունակելու է անել, ուստի դժվար թե կարելի է համեմատել մեր փոխգործակցության մակարդակն ամերիկացիների ներգրավվածության հետ»,– մեկնաբանել է Պեսկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը, որտեղ Բայդենը խոստացել է շարունակել և ամրապնդել համագործակցությունը էներգետիկ համագործակցության մեջ։
Պեսկովը նաև նշել է, որ ԱՄՆ–ն և ՀՀ–ն ինքնիշխան երկրներ են, և նրանք ունեն համագործակցության իրենց ուղղությունները, որոնցով զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը, իսկ ՌԴ–ն զարգացնում է իր ուղղությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25–ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։ Ի թիվս այլ հարցերի, նամակում Բայդենը Փաշինյանին խոստացել էր շարունակել ամրապնդել երկկողմ համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում։
Լրահոս
0