https://arm.sputniknews.ru/20230926/fransian-sjuniqum-hjupatvosutjun-kbaci-katrin-kvolvonna-66520454.html
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ռազմական ոլորտում իրենք ավելի են խորացնում Հայաստանի հետ համագործակցությունը։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T23:54+0400
2023-09-26T23:54+0400
2023-09-26T23:59+0400
ֆրանսիա
լեռնային ղարաբաղ
հյուպատոսություն
սյունիք
կատրին կոլոննա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58906886_0:0:1600:901_1920x0_80_0_0_6d51d38f240b60a444a7819c7e9be663.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Ֆրանսիան հայերին պաշտպանելու համար։Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Կոլոննան նաև հիշեցրել է ֆինանսական աջակցության մասին, որը Փարիզը կտրամադրի Երևանին` բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:Հիշեցնենք` Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Բացի այդ, Փարիզը սարքավորումներ կուղարկի վիրավորներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։
ֆրանսիա
լեռնային ղարաբաղ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58906886_33:0:1456:1067_1920x0_80_0_0_2ebabb62f20fee002fea6fb2a915e2d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, լեռնային ղարաբաղ, հյուպատոսություն, սյունիք, կատրին կոլոննա
ֆրանսիա, լեռնային ղարաբաղ, հյուպատոսություն, սյունիք, կատրին կոլոննա
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա
23:54 26.09.2023 (Թարմացված է: 23:59 26.09.2023) Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ռազմական ոլորտում իրենք ավելի են խորացնում Հայաստանի հետ համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Ֆրանսիան հայերին պաշտպանելու համար։
«Մենք խորացրել ենք ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի։ Սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով հյուպատոսություն կբացենք»,– ասել է Կոլոննան
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Կոլոննան նաև հիշեցրել է ֆինանսական աջակցության մասին, որը Փարիզը կտրամադրի Երևանին` բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:
Հիշեցնենք`
Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Բացի այդ, Փարիզը
սարքավորումներ կուղարկի վիրավորներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։