https://arm.sputniknews.ru/20230926/emn-5-mln-evrvojvov-avelacnum-e-lernajin-gharabaghin-tramadrvvogh-mardasirakan-ognutjuny-66489913.html
ԵՄ–ն 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը
ԵՄ–ն 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին ուղղված... 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T15:35+0400
2023-09-26T15:35+0400
2023-09-26T16:04+0400
եմ առաքելություն
օգնություն
հումանիտար օգնություն
սոցիալական օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57225069_0:0:3319:1867_1920x0_80_0_0_11a04fe6d870f12c1fedbe1fd93a4b68.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին ուղղված մարդասիրական ֆինանսավորումը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։Նրանք ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում առկա է սննդի լուրջ պակաս, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիության բացակայություն:5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000 եվրոն արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող աջակցությունն է (այս մասին հայտարարվել է անցյալ շաբաթ) և 4,5 միլիոն եվրոն էլ նոր ֆինանսավորում է:Եվրոպական հանձնաժողովը հայտնում է, որ իրենք պատրաստվում են աջակցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց: Այս օգնությունը մատակարարվելու է Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և ունենալու է շուրջ 25 000 շահառու: Առաջնահերթ տրամադրվելու է դրամական օգնություն, կացարան, պարեն և ապրուստի այլ միջոցներ։Նախատեսում են նաև աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ներսում բնակչության խոցելի շերտերին: Այս օգնությունն էլ կուղղվի Կարմիր խաչի միջազգային կԿոմիտեի միջոցով և նպատակ կա շուրջ 60,000 մարդու ապահովել սննդով, բժշկական օգնությամբ, բնակարանով և այլն:ԵՄ-ն տարածաշրջան է ուղարկում նաև հումանիտար հարցերով փորձագետի, որը տեղում կաշխատի հումանիտար գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանք ապահովելու համար:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57225069_349:0:3080:2048_1920x0_80_0_0_0a29a255c696df1fd3dc5e6e7254d514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եմ առաքելություն, օգնություն, հումանիտար օգնություն, սոցիալական օգնություն
եմ առաքելություն, օգնություն, հումանիտար օգնություն, սոցիալական օգնություն
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին ուղղված մարդասիրական ֆինանսավորումը։ Տեղեկությունը հայտնում է
Եվրոպական հանձնաժողովը։
«Սպասվում է, որ հակամարտության սրումը և դրան հաջորդած հրադադարը Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթ կառաջացնեն դեպի Հայաստան։ Ընդ որում, մոտ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նրանք ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում առկա է սննդի լուրջ պակաս, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիության բացակայություն:
5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000 եվրոն արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող աջակցությունն է (այս մասին հայտարարվել է անցյալ շաբաթ) և 4,5 միլիոն եվրոն էլ նոր ֆինանսավորում է:
Եվրոպական հանձնաժողովը հայտնում է, որ իրենք պատրաստվում են աջակցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց: Այս օգնությունը մատակարարվելու է Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և ունենալու է շուրջ 25 000 շահառու: Առաջնահերթ տրամադրվելու է դրամական օգնություն, կացարան, պարեն և ապրուստի այլ միջոցներ։
Նախատեսում են նաև աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ներսում բնակչության խոցելի շերտերին: Այս օգնությունն էլ կուղղվի Կարմիր խաչի միջազգային կԿոմիտեի միջոցով և նպատակ կա շուրջ 60,000 մարդու ապահովել սննդով, բժշկական օգնությամբ, բնակարանով և այլն:
ԵՄ-ն տարածաշրջան է ուղարկում նաև հումանիտար հարցերով փորձագետի, որը տեղում կաշխատի հումանիտար գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանք ապահովելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը։ 2–րդ հանդիպումը
կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի
26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: