https://arm.sputniknews.ru/20230926/der-zhamanak-ka-kankhelu-ceghaspanutjuny-henrikh-mkhitarjani-kvochy-mijazgajin-arajnvordnerin-66468205.html
Դեռ ժամանակ կա կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյանի կոչը միջազգային առաջնորդներին
Դեռ ժամանակ կա կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյանի կոչը միջազգային առաջնորդներին
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի նախկին ավագը կոչ է արել քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T11:22+0400
2023-09-26T11:22+0400
2023-09-26T11:23+0400
հենրիխ մխիթարյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ցեղասպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/12/59809039_0:0:1600:900_1920x0_80_0_0_e11f27da9958b6f57c5b6c8d9dc15992.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային առաջնորդները պետք է ոտքի կանգնեն՝ օգտագործելու բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։ Այս մասին իր X–ի միկրոբլոգում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։«Այս սարսափի ֆոնին մեզ անհրաժեշտ է Լաչինի միջանցքով անհապաղ մոբիլիզացնել հումանիտար օգնությունը և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար»,– գրել է նա:Նա հիշեցրել է, որ 10 ամիս տևած շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը նրան հիշեցրել են պատմության ամենամութ էջերը։«Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում»,– գրել է նա։Վերջում նա հավելել է, որ երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Բազմաթիվ բռնի տեղահանված արցախցիներ արդեն 2 օր է տեղափոխվում են ՀՀ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/12/59809039_227:0:1427:900_1920x0_80_0_0_36b9a06f6a08f6cebce77708cf918d94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ցեղասպանություն
հենրիխ մխիթարյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ցեղասպանություն
Դեռ ժամանակ կա կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյանի կոչը միջազգային առաջնորդներին
11:22 26.09.2023 (Թարմացված է: 11:23 26.09.2023) Հայաստանի հավաքականի նախկին ավագը կոչ է արել քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային առաջնորդները պետք է ոտքի կանգնեն՝ օգտագործելու բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։ Այս մասին իր X–ի միկրոբլոգում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Այս սարսափի ֆոնին մեզ անհրաժեշտ է Լաչինի միջանցքով անհապաղ մոբիլիզացնել հումանիտար օգնությունը և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար»,– գրել է նա:
Նա հիշեցրել է, որ 10 ամիս տևած շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը նրան հիշեցրել են պատմության ամենամութ էջերը։
«Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում»,– գրել է նա։
Վերջում նա հավելել է, որ երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Բազմաթիվ բռնի տեղահանված արցախցիներ արդեն 2 օր է
տեղափոխվում են ՀՀ։