https://arm.sputniknews.ru/20230926/brni-teghahanvats-arcakhcineri-hamar-hhum-buzhognutjunn-anvtshar-klini-66506512.html
Բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ–ում բուժօգնությունն անվճար կլինի. նախարարություն
Բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ–ում բուժօգնությունն անվճար կլինի. նախարարություն
Sputnik Արմենիա
Պետական պատվերի շրջանակներում կտրամադրվի նաև դեղորայք։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T18:17+0400
2023-09-26T18:17+0400
2023-09-26T18:21+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
տեղահանված
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66409568_0:28:1251:732_1920x0_80_0_0_394fa43a7b4f453138de63de303c9a71.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջաահության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ խոսքը վերաբերում է նաև հիվանդանոցային բուժօգնությանը։Կցագրումն արդեն հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու, այդ թվում` ամբուլատոր պայմաններում անվճար դեղեր ստանալու համար:Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66409568_0:0:1113:834_1920x0_80_0_0_085fa40b4175cdc05b0d4d9b2cf35096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, տեղահանված, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արցախ, տեղահանված, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ–ում բուժօգնությունն անվճար կլինի. նախարարություն
18:17 26.09.2023 (Թարմացված է: 18:21 26.09.2023) Պետական պատվերի շրջանակներում կտրամադրվի նաև դեղորայք։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջաահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է նաև հիվանդանոցային բուժօգնությանը։
«Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կցագրումն արդեն հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու, այդ թվում` ամբուլատոր պայմաններում անվճար դեղեր ստանալու համար:
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը
ՀՀ–ում ապահովվել են կացարանով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։