https://arm.sputniknews.ru/20230926/arcakhum-pajtjunic-zvohvatsneri-125-atshjun-e-teghapvokhvel-hajastan-avanesjan-66514908.html
Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան. Ավանեսյան
Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Մարմիններն այս պահին դատաբժշկական փորձագիտական կենտրոններում են։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T20:41+0400
2023-09-26T20:41+0400
2023-09-26T21:19+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
պայթյուն
աճյուն
ստեփանակերտ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66512887_0:0:1600:900_1920x0_80_0_0_f91b783a30a11e97407d21c6b212b585.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66512887_200:0:1400:900_1920x0_80_0_0_e5dac7452fe7969da1e19a1214ab759c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան, պայթյուն, աճյուն, ստեփանակերտ
հայաստան, անահիտ ավանեսյան, պայթյուն, աճյուն, ստեփանակերտ
Արցախից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան. Ավանեսյան
20:41 26.09.2023 (Թարմացված է: 21:19 26.09.2023) Մարմիններն այս պահին դատաբժշկական փորձագիտական կենտրոններում են։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունից 125 աճյուն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այսօր մենք կարողացել ենք աճյունների տեղափոխման հարցը լուծել։ Հաջորդիվ կսկսվեն նաև նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան` դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Մյուս տվյալներն էլ հաջորդիվ կներկայացնենք»,– ասաց Ավանեսյանը։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում,
տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ականատեսների խոսքով` ավելի քան 100 մարդ է ողջ–ողջ այրվել, ըստ
պաշտոնական տվյալների՝ 20 մարդ է մահացել, 290–ը` վնասվածքներ ստացել։