https://arm.sputniknews.ru/20230926/arajika-zhamerin-fransian-bzhshkakan-sarqavvorumner-kugharki-erevan-katrin-kvolvonna-66511044.html
Առաջիկա ժամերին Ֆրանսիան բժշկական սարքավորումներ կուղարկի Երևան. Կատրին Կոլոննա
Առաջիկա ժամերին Ֆրանսիան բժշկական սարքավորումներ կուղարկի Երևան. Կատրին Կոլոննա
Sputnik Արմենիա
Այդ սարքավորումները Երևան են բերվելու ԼՂ–ում պայթյունի հետևանքով վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T19:31+0400
2023-09-26T19:31+0400
2023-09-26T19:36+0400
ֆրանսիա
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
վառելիք
պայթյուն
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58901235_0:0:1600:901_1920x0_80_0_0_2e757c3f5e4aafe232f032dae437a62b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի կառառավարությունն առաջիկա ժամերին Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժած շտապ բժշկական օգնության համար սարքավորումներ կուղարկի Երևան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։Նշենք, որ առավոտյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ իրենք պատրաստ են համապատասխան միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Կոլոննան նաև ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը։Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ինտեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով, ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։Պաշտոնական տվյալներով` կա 290 վիրավոր, տասնյակ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են, 20 մարդ մահացել է
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58901235_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d86aef39fa38d963ac3cefb3c7c67d66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, արցախ, վառելիք, պայթյուն, տուժածներ
ֆրանսիա, արցախ, վառելիք, պայթյուն, տուժածներ
Առաջիկա ժամերին Ֆրանսիան բժշկական սարքավորումներ կուղարկի Երևան. Կատրին Կոլոննա
19:31 26.09.2023 (Թարմացված է: 19:36 26.09.2023) Այդ սարքավորումները Երևան են բերվելու ԼՂ–ում պայթյունի հետևանքով վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի կառառավարությունն առաջիկա ժամերին Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժած շտապ բժշկական օգնության համար սարքավորումներ կուղարկի Երևան։ Այս մասին
X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան առաջիկա ժամերին շտապ օգնության սարքավորումներ կուղարկի Երևան` վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար»,– գրել է Կոլոննան։
Նշենք, որ առավոտյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ իրենք պատրաստ են համապատասխան միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Կոլոննան նաև ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին
տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր
հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով,
ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։
Պաշտոնական տվյալներով` կա 290 վիրավոր, տասնյակ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են, 20 մարդ մահացել է