https://arm.sputniknews.ru/20230926/anahit-avanejann-u-junisef-i-nerkajacucichn-ajcelel-en-kvornidzvori-humanitar-kajan-66506212.html
Անահիտ Ավանեսյանն ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան
Անահիտ Ավանեսյանն ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան
Sputnik Արմենիա
Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T18:13+0400
2023-09-26T18:13+0400
2024-01-12T11:47+0400
հայաստան
կոռնիձոր
անահիտ ավանեսյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66505138_0:114:1024:690_1920x0_80_0_0_3d630fa87dc732ddcaf6553b6a09fd53.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Վանաեսյանն ու Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։«Անահիտ Մանասյանն ու Քրիստինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ»,– ասված է հաղորդագրությունում:Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադրության ներքո է:Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։ Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66505138_0:0:1024:768_1920x0_80_0_0_972f0324da714d38ff4facbc4c532189.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոռնիձոր, անահիտ ավանեսյան, արցախ
հայաստան, կոռնիձոր, անահիտ ավանեսյան, արցախ
Անահիտ Ավանեսյանն ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան
18:13 26.09.2023 (Թարմացված է: 11:47 12.01.2024) Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Վանաեսյանն ու Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
«Անահիտ Մանասյանն ու Քրիստինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադրության ներքո է:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը
ՀՀ–ում ապահովվել են կացարանով։ Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։