00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն 11,5 մլն դոլար կհատկացնի` հոգալու Արցախից բռնի տեղահանվածների կարիքները. Փաուեր

© SputnikՍամանտա Փաուեր
Սամանտա Փաուեր - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Սամանտա Փաուեր
Բաժանորդագրվել
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենը նշել է` երբ վերադառնա ԱՄՆ ու ներկայացնի այն պատմություները, որոնք լսել է ականատեսներից, այդ ամենն օգնելու է, որպեսզի նախագահ Բայդենն ու վարչակազմը կարողանան ընտրել աջակցության դիտարկվող տարբերակներից այն, որը կկիրառվի։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար կհատկացնի` հոգալու ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները։ Գորիսում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը։
«Այս միջոցներով կապահովվի սննդամթերքից մինչև սոցիալ–հոգեբանական աջակցություն` հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են ԼՂ բռնի տեղահանված հայերը։ Այս աջակցությունը կուղվի նաև ընտանիքների վերամիավորմանը։ Նաև` առանց ծնողների մեծ թվով երեխաներ են եկել ԼՂ–ից և պետք է ամեն ինչ անել, որ նրանք արագ գտնեն իրենց ծնողներին»,– նշել է նա։
Սամանտա Փաուերը նշել է` երբ վերադառնա ԱՄՆ ու ներկայացնի այն պատմություները, որոնք լսել է ականատեսներից, այդ ամենն օգնելու է, որպեսզի նախագահ Բայդենն ու վարչակազմը կարողանան ընտրել աջակցության դիտարկվող տարբերակներից այն, որը կկիրառվի։
Նա նշեց, որ այս պահին ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ է քննարկվում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենն իր խոսքում նաև ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերի ռազմական գործողությունները ԼՂ–ում ստեղծված ծանր իրավիճակը էլ ավելի վատթարացրին։ Փաուերը նշեց, որ իրենք շատ անհանգստանող տեղեկություններ են ստացել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարվածների մասին։
Ըստ նրա` այս պահին բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի միջազգային մարդասիրական կազմակերպությունները մուտք ունենան ԼՂ բնակավայրեր, նաև` հենց տեղում աջակցեն ԼՂ հայերին։
Չենք ուզում սահմանամերձ տարածքներ գնալ, որտեղ կրկին կրակում են. տեղահանված արցախցի
«Նախագահ Բայդենի հանձնարարությամբ ես այստեղ եմ եկել` զրուցելու պետական մարմինների, ՀԿ–ների, քաղաքացիական անձանց հետ, որոնք ԼՂ–ից դուրս են գալիս։ Ուղղակի ծանր է տեսնել ու լսել, թե ինչի միջով են անցնում այս մարդիկ։ Շատերը հեռացել են իրենց տներից հրետակոծության ներքո։ Շատերի մոտ թերսնում է։ Կարծում եմ` բոլորդ տեսնում եք այն տրավման, այն հոգնածությունը, որ ունեն այս մարդիկ։ Ես նաև հանդիպեցի մարդկանց, որոնք չգիտեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները»,– ասաց Փաուերը։
Ամերիկացի պաշտոնյայի համոզմամբ` Ադրբեջանի իշխանություններն անմիջապես պետք է կազմակերպեն վիրավոր քաղաքացիների տարհանումը ԼՂ–ից։
Սամանտա Փաուերը տեղեկացրեց, որ տեղահանվածներից շատերից լսել է, որ րը կուզեին վերադառնալ իրենց տուն, այցելել իրենց հարզատների գերեզմաններ։
«Այս տեղաշարժի ազատությունը բացարձակապես կարևոր է ու անհրաժեշտ»,– ընդգծեց նա։
Փաուերը վստահեցրեց, որ ԱՄՆ–ն կլինի ՀՀ կառավարության ու քաղաքացիների կողքին, որոնք ջերմորեն ընդունում են ԼՂ–ից եկածներին։
Լրահոս
0