00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Գորիսում են, հանդիպում են տեղահանվածների հետ

© SputnikԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Գորիսում են
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Գորիսում են - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Գորիսում են
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզպետը նշեց, որ Գորիս հասնող մարդկանցից շատերը պատկերացում չունեն, թե որտեղ են իրենց հարազատները, ուստի հրաժարվում են այստեղից մեկնել։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը Գորիսում են։ Ինչպես տեղից փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը, նրանք ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Ամերիկացի պաշտոնյաների հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Գորիսում տիրող իրավիճակը։
«Ունենում ենք իրավիճակներ, որ, օրինակ, ավտոբուսը, որում միայն երեխաներ են, Լաչինի միջանցքում է, այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու, երեխաներ կան, որ թթվածնի կարիք ունեն կամ այլ խնդիրներ, բայց մենք չենք կարող նրանց հասնել»,– նշեց Ղուկասյանը։
Նա հավելեց, որ ավելի շատ Արցախից գալիս են կանայք և երեխաներ։ Իրավիճակը ծանր է, քանի որ Գորիս հասած մարդկանցից շատերը չգիտեն, թե որտեղ են նրանց ընտանիքի մյուս անդամները։
«Դա ավելի է բարդացնում մեր աշխատանքը, քանի որ մենք այդ մարդկանց չենք կարող Գորիսից այլ վայր տեղափոխել, նրանք չեն համաձայնում գնալ, քանի դեռ տեղեկություն չունեն հարազատների մասին, ուզում են մնալ ու սպասել նրանցից լուրի։ Ասում են` կսպասեմ ամուսնուս կամ երեխաներիս, նման հազարավոր ծանր պատմություններ ունենք»,– ասաց Սյունիքի մարզպետը։
Երբեմն էլ մարդիկ հասնում են, բայց իրենց իրերն այլ տեղում են` բեռնատար մեքենաների մեջ, որոնք անհայտ է` երբ տեղ կհասնեն։
«Մարդիկ գալիս են հաճախ միայն մեկ պայուսակով։ Նրանք ստիպված են եղել վազել` փրկվելու համար»,– նշեց մարզպետ Ղուկասյանը։
Դեռ ժամանակ կա կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյանի կոչը միջազգային առաջնորդներին
Նա նաև տեղեկացրեց, որ կապ չկա այս պահին Լաչինի միջանցքում գտնվող հարյուրավոր մեքենաների հետ։ Մարդիկ փորձում են գոնե քիչ քանակի վառելիք հայթայթել ՀՀ հասնելու համար։
Սամանտա Փաուերը հետաքրքրվեց` արդյոք Լաչինի միջանցքի արգելափակումը նաև Գորիսի տնտեսական վիճակի վրա է ազդել։ Մարզպետը նշեց, որ Գորիսը տուրիստական քաղաք է, և իհարկե, ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն ունեցել է։ Բացի այն, որ Լաչինի միջանցքն է փակվել, նաև ճանապարհի փոփոխություն է եղել։ Եթե նախկինում Իրանից Հայաստանի Հանրապետություն էին գալիս Կապան–Գորիս ճանապարհով, ապա հիմա Գորիսով չեն անցնում, և սա իր նկատելի ազդեցությունն է ունեցել քաղաքի վրա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Բազմաթիվ բռնի տեղահանված արցախցիներ արդեն 2 օր է տեղափոխվում են ՀՀ։
Լրահոս
0