00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրվա հանրահավաքը հետաձգվում է. Ազգային կոմիտե

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ազգային կոմիտեն որոշել է հետաձգել այսօր ժամը 19։00–ին նախատեսված հանրահավաքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտեն։
Հանրահավաքի հետաձգվելը պայմանավորված է դեպի ՀՀ բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներին օգնելու համար։
«Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին»,–ավում է հայտարարությունում։
Նշվում է, որ հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Լրահոս
0