00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնում քննարկվում է` որոնք կարող են լինել համարժեք գործիքները․ Փաուերը` ԼՂ–ի մասին

© Photo : Sceenshot Սամանտա Փաուեր
 Սամանտա Փաուեր - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
Ամերիկացի պաշտոնյան նշեց, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անխախտելի սկզբունքներ են։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բազմիցս խոսել է ուժի կիրառման անթույլատրելիության մասին, բայց այդ ուժը կիրառվեց, ու հիմա ԱՄՆ-ն դիտարկում է՝ ինչպիսին կարող է լինել իրենց պատշաճ արձագանքը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը։
«Ինչպես պետքարտուղարի տեղակալ Քիմը (Յուրի,–խմբ.) նշեց, մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց այս պահին որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել»,- շեշտեց Փաուերը։
Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային հումանիտար ներկայություն լինի․ Սամանտա Փաուեր
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար այս պահին կարևոր է, որ հրադադարը պահպանվի, մարդիկ կարողանան դուրս գալ Ղարաբաղից (եթե դա նրանց ընտրությունն է), ու նրանց իրավունքը, արժանապատվությունը և ունեցվածքը պահպանվեն։
«Ես չեմ կարող նշել, թե ինչ գործիքներ ԱՄՆ-ն կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում։ Ունենք բավականին գործիքներ, Վաշինգտոնում բարձր մակարդակով քննարկվում են, թե որոնք կարող են լինել համարժեք գործիքները»,- ասաց ամերիկացի պաշտոնյան։
Փաուերը հավելեց՝ բացարձակ անհրաժեշտություն է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն անկախ աչքեր ու ականջներ, որոնք տեղում կտեսնեն, կփաստագրեն իրավիճակն ու կփորձեն կանխել։
Նա նշեց, որ իր այս այցը նախապես ծրագրված չի եղել, Հայաստանում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձն առ այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։
Փաուերը հշեցրեց, որ այդ մասին հայտարարվել է նաև ՄԱԿ-ում։
«Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել խախտումների հետևանքները, բայց մենք ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»,-ասաց Փաուերը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Լրահոս
0