00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Տեղահանվածներին Գորիսում և Կոռնիձորում օգնում են նաև կամավորական կազմակերպությունները

© SputnikՀայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյան
Հայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
Նրանք տեղահանվածներին տրամադրում են սնունդ, ջուր, անհրաժեշտ իրեր ու առաջին օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված հայերը շարունակում են ժամանել Գորիս և Կոռնիձոր։ Տեղում նրանց օգնություն են ցուցաբերում ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչները, այլև կամավորական կազմակերպություններ։ Հայկական կարմիր խաչի ընկերության ավելի քան 70 աշխատակիցներ և կամավորներ Կոռնիձորում ու Գորիսում տեղակայված կետերում զբաղվում են տեղահանված բնակչության ընդունման և հաշվառման աշխատանքներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը։
«Վերապատրաստված մասնագետները տեղահանված բնակչությանը ցուցաբերում են առաջին օգնություն ու հոգեբանական աջակցություն»,– ասաց նա։
Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ տեղում գործում է նաև «Որոնում» ծառայությունը, որոնք օգնում են մարդկանց գտնել տեղահանման ընթացքում կորցրած հարազատներին։
Նա տեղեկացրեց նաև, որ ընդունման կետերում տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ, ջուր և հիգենայի պարագաներ։
Գորիսում այս պահին աշխատում են նաև «Էթոս» հիմնադրամի ներկայացուցիչները։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց հիմնադրամի համակարգող Եվգենի Եվսյուկովը,այժմ կազմակերպությունը տեղահանված մարդկանց տրամադրում է անկողինու սնունդ։
Նա նշեց, որ նախատեսում են փախստականներին ապահովել նաև քնապարկերով, մարտկոցներով, անլար մարտկոցներով, հագուստով և անհրաժեշտ այլ իրերով։
Նրա խոսքով` օգնություն են բաժանում միայն նրանց, ովքեր ԼՂ–ից են եկել։ Տրամադրելուց առաջ ստուգում են փաստաթղթերը։
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Արցախի բնակիչները շարունակում են ժամանել Գորիս. տեսանյութ և լուսանկարներ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Լրահոս
0