https://arm.sputniknews.ru/20230925/samanta-pauern-u-nikvol-pashinjany-qnnarkel-en-lgh-hajerin-ajakcelu-hnaravvorutjunnery-66442709.html
Սամանտա Փաուերն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԼՂ հայերին աջակցելու հնարավորությունները
Սամանտա Փաուերն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԼՂ հայերին աջակցելու հնարավորությունները
Sputnik Արմենիա
Սամանթա Փաուերը ՀՀ վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն և իր պատվիրակությանը գործուղել է ՀՀ` ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի... 25.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-25T20:03+0400
2023-09-25T20:03+0400
2023-09-25T20:30+0400
սամանտա փաուեր
նիկոլ փաշինյան
արցախ
տեղահանված
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66440382_0:0:1670:940_1920x0_80_0_0_f61be339b0e4bb2b49b090a212d4b0c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններին տեղեկացրել է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է։«Այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։Սամանտա Փաուերը ՀՀ վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն և իր պատվիրակությանը գործուղել է ՀՀ` ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։«Այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը»,– ասել է նա։Փաուերը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ՀՀ–ի, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66440382_0:0:1484:1113_1920x0_80_0_0_7b55a4e44ca3705667d6353cd5b3e1c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամանտա փաուեր, նիկոլ փաշինյան, արցախ, տեղահանված, ամն, հայաստան
սամանտա փաուեր, նիկոլ փաշինյան, արցախ, տեղահանված, ամն, հայաստան
Սամանտա Փաուերն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԼՂ հայերին աջակցելու հնարավորությունները
20:03 25.09.2023 (Թարմացված է: 20:30 25.09.2023) Սամանթա Փաուերը ՀՀ վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն և իր պատվիրակությանը գործուղել է ՀՀ` ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Այս մասին հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններին տեղեկացրել է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է։
«Այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Սամանտա Փաուերը ՀՀ վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն և իր պատվիրակությանը գործուղել է ՀՀ` ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։
«Այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը»,– ասել է նա։
Փաուերը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ՀՀ–ի, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։