00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս մայրը հայ որդու համար, կամ երեք պատմություն նույն բանի մասին

© Sputnik / Aram NersesyanՄարդիկ Սայաթ-Նովայի պողոտայում
Մարդիկ Սայաթ-Նովայի պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Մարդիկ Սայաթ-Նովայի պողոտայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հետ հարաբերություններում սրացում, լարվածություն, որոշակի սառնություն հնարավոր է, բայց դրանք թշնամական հարաբերությունների վերածելն անհնար է։ Երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են շատ վաղուց և շատ ամուր։ Կապերը ոչ միայն ամուր են, այլ նաև խորը:
Արտյուշ Թուրվանդյանի ծնողների բախտը, կարելի է ասել, բերել էր. աֆղանական պատերազմից որդին վերադարձել է Կարմիր աստղ շքանշանով և վնասված ձեռքով: Բայց վերադարձել էր: Աշխատանքի էր անցել Երևանի «Էլեկտրոն» գործարանում, ավարտել էր Ժողտնտեսության ինստիտուտի երեկոյան բաժինը, տնտեսագետի մասնագիտություն ստացել: Ամուսնացել, երկու դուստր էր ունեցել, ապրել էր, ինչպես հաճախ էր պատահում, ծնողների հետ։ Ամեն ինչ բավականին լավ էր դասավորվել։
Թուրվանդյանի մասին գրել էի «Իզվեստիայում», խմբագրությունից ժամանած լուսանկարիչը լուսանկարել էր նրան, գրառումը կարդացել էր Ալլա Պուգաչովան (հայտնի երգչուհու ադաշը) ու գրել էր Թուրվանդյանին։ «Թերթում հիշատակվում է քո մարտական ընկերը, որը հայր չուներ։ Միգուցե իմ Ալեքսեյն էր ձեր կողքինը, նա նույնպես հայր չուներ: Գրիր, որդիս, այն ամենը, ինչ գիտես նրա մասին: Չեմ հավատում, որ նա ողջ չէ: Ի վերջո, կարող է պատահել, որ նա չի մահացել, բայց այնքան է վիրավորվել, որ չի ուզում մոր համար բեռ դառնալ։ Ասա այն ամենը, ինչ գիտես»:
Թուրվանդյանը երկար չէր կարողանում որդեկորույս մորը ճշմարտությունը գրել, վերջապես հավաքվեց։ Պատմեց իր, իր հարազատների մասին, մխիթարեց ինչպես կարող էր, խնդրեց իրեն որդի համարել և Երևան հրավիրեց: Պատասխան նամակում Ալլա Ֆյոդորովնան ստորագրեց` «մամա» և տեղեկացրեց գալու որոշման մասին։ Հյուրին սպասում էին 1987 թվականի մարտի 31-ին՝ Արտյուշի ծննդյան օրը։
Մոսկվա-Երևան արագընթաց գնացքը մոտեցավ կառամատույցին, նրանք անմիջապես ճանաչեցին միմյանց, և կինը, գրկելով երիտասարդին, ասաց. «Ահա ինչպիսին ես, որդիս․․․»։ Եկան տուն, Արտյուշը ծանոթացրեց հյուրին ծնողների, հարևանների, ընկերների հետ։ Թոռնիկին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու էր եկել Վրաստանից Արտյուշա պապը։
Հյուրը նոր ծանոթներին ցույց էր տալիս որդու լուսանկարները, ասում էր, որ որդու մարտական ընկերը խոստացել էր իրեն աջակցություն ցուցաբերել: Սակայն ... չեկավ մխիթարելու, չօգնեց ո՛չ խոսքով, ո՛չ գործով։ Ալլա Ֆյոդորովնան չհայտնեց նախկին զինվորի անունը, որի մարտական արիությունը նշվում էր Կարմիր աստղի շքանշանով: Ահա այդպես` ճակատամարտում նրանք կարող են համարձակորեն կռվել թշնամու դեմ, խաղաղ կյանքում՝ չորությամբ ջախջախել սիրելին: Բայց Պուգաչովայի կյանքում նման բանը բացառություն էր։
Խորհրդային բանակի սպա Վլադիմիր Տրոֆիմովի նամակից: «Սիրելի մորաքույր Ալլա։ Ես անվերջ պարտք եմ ձեզ։ Ալյոշան հավերժ կմնա իմ հիշողության մեջ, Դուք պետք է ապրեք հանուն Ձեր որդու անունի և բարություն տարածեք: Ուզում եմ Ձեզանից թույլտվություն խնդրել գալ ձեզ մոտ և հարգել Ալեքսեյի հիշատակը: Պինդ կացեք և ցտեսություն: Վոլոդյա»:

Երկրորդ պատմությունը

Այն հայկական Լանջիկ գյուղից մի տղայի մասին է, որն ուներ ոչ հայկական անուն` Ավերյան։ Ինչու՞ Ավերյան: Բանն այն էր, որ մի շատ ձնառատ ձմեռով, ճանապարհը փակվել էր, օգնության կանչեցին բանակին և ինչ-որ կերպ տեղավորվելով հրետանային քարշակով բուլդոզերի մեջ, որն ըստ էության նույն բեռնատարն է, միայն տանկի շղթայով, գնացին ավտոմեքենաները ձնակույտերից դուրս բերելու։
Առավոտյան ավելի թեթևացավ, առաջարկեցի փոխգնդապետ Կիսելյովին մտնել Լանջիկ, հանգստանալ։ Մտանք իմ լավ ծանոթի՝ կոլտնտեսության նախագահ Սպարտակ Նազարյանի տուն։ Տանը շատ մարդ կար, բոլորը անհանգստացած էին, Երևանի ծննդատնից զանգի էին սպասում։ Փոստային բաժանմունքից զանգել չէր լինում, իսկ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավորը կապի խնդիր չուներ։
Նստեցինք սեղանի շուրջ: Փոխգնդապետը գնաց իր տանկիստ-մեխանիկի հետևից և, վերադառնալով, առաջինը հայտնվեց հեռախոսի մոտ։
- Ով՞։ Ի՞նչ։ Ինչպե՞ս․.. - շտապեց Կիսելյովի մոտ ծննդկանի մայրը։
- Չգիտեմ, հայերեն են խոսում, բայց հաստատ լավ բան են ասում…
Կինը խլեց հեռախոսը:
- Տղա, տղա է ծնվել:
Խմեցինք տղայի կենացը: Հետո մայրիկի և հայրիկի կենացը: Հետո տատիկի կենացը:
- Տղաս, անունդ ի՞նչ է - կինը դիմեց փոխգնդապետին:
-Ավերյան։
-Հա՞յ ես։
- Չէ, ինչի՞։
- Ոնց ինչի՞։ Ավերյա՞ն չես։
- Դա ազգանուն չէ, անունս է։
- Կարևոր չէ․․․ մեր տղային Ավերյան անվանենք, –որոշեց կինը, - դու առաջինը հասկացար, որ լավ լուր է։
Դրա կենացն էլ խմեցինք։ Ձնաբուքը հանդարտվեց, լույսը սկսում էր բացվել…

Երրորդ պատմությունը

Յուրիկ Ավետիսյանին Ծաղկաձորում ճանաչում էին այնպես, ինչպես Յուրիկ Ավետիսյանը ճանաչում էր Ծաղկաձորը։ Այստեղ էր ծնվել ու մեծացել․ երեսուն տարի աշխատել էր որպես մանկական գիշերօթիկ մարզադպրոցի վարորդ։
Ավետիսյաններն այնպես չէ, որ շատ հարուստ էին, բայց վատ չէին ապրում. աշխատելու հնարավորություն ունեին, մեղու էի պահում ծաղիկներով լի հովտում։ Եվ ահա Ուկրաինայում դժբախտություն է (Չեռնոբիլի ատոմակայանի վթար – խմբ.) լինում: Եվ այդ ժամանակ Ավետիսյանները հեռագիր են ուղարկում մի կնոջ, որի մասին իմացել էին թերթից, հրավիրում իրենց մոտ ապրելու, մինչև իրավիճակը հարթվի։
Ինչ եղավ հետո: Ամիսներ անց Նինա Պչելայից Յուրիկ Ավետիսյանի ստացած նամակից.
«Սիրելի Յուրի Վաղարշակի, - գրել էր Նինա Պչելան։ Ես հպարտ եմ, որ աշխարհում կան մարդիկ, որոնք այդպիսի բաց և բարի հոգի ունեն: Ձեր հեռագիրը կարդում էինք ամբողջ տնով, թեև մեզ հետ մեծ դժբախտություն է պատահել, բայց, հավատացեք, մենք ուրախ էինք ևս մեկ անգամ համոզվել, որ ամբողջ երկիրը կիսում է մեր ցավը։ Շնորհակալություն, սիրելի Ավետիսյաններ»։
...Երկու տարի անց Հայաստանում Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցավ։ Հազարավոր մարդիկ՝ Մոսկվայից մինչև ծայրամասեր, հարավային լեռներից մինչև հյուսիսային ծովեր, օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Ուկրաինացի փրկարարներին ու շինարարներին, որոնք առաջիններից էին, Գյումրիում (նախկին Լենինական) մինչ օրս հիշում են։
Աշխարհում լավ բաներ արվել են ոչ բոլորի կողից, բայց միշտ արվել են․․․
Լրահոս
0