https://arm.sputniknews.ru/20230925/petq-e-patzhamijvocner-sahmanel-adrbejani-dem-ynddimadir-patgamavvornery-senatvor-pitersin-66431695.html
Պետք է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. ընդդիմադիր պատգամավորները` սենատոր Փիթերսին
Պետք է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. ընդդիմադիր պատգամավորները` սենատոր Փիթերսին
Sputnik Արմենիա
Սենատորը նշել է` հանդիպումից ակնկալում է, որ ներկայացվեն խնդիրները և ճանապարհները, որոնցով ԱՄՆ–ն կարող է օգտակար լինել: 25.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-25T16:55+0400
2023-09-25T16:55+0400
2023-09-25T16:55+0400
սենատոր
գերի փիթերս
պատգամավոր
թագուհի թովմասյան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66351552_0:0:1600:901_1920x0_80_0_0_db88d8f568f1051c21a3fb866f130a17.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով և նպատակ է ունեցել այն հայաթափել միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:ԵԽ հանձնաժողովները Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներըՍենատորը նշել է` հանդիպումից ակնկալում է, որ ներկայացվեն խնդիրները և ճանապարհները, որոնցով ԱՄՆ–ն կարող է օգտակար լինել:Աննա Գրիգորյանը խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվեն:Թագուհի Թովմասյանն իր հերթին նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է` կատարվեն Հայաստանում, և դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի և նրա նախագահի նկատմամբ:Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. Նատալի ԼուազոԼիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66351552_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7f649808ac7d5def63560c43423159ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սենատոր, գերի փիթերս, պատգամավոր, թագուհի թովմասյան, ընդդիմություն
սենատոր, գերի փիթերս, պատգամավոր, թագուհի թովմասյան, ընդդիմություն
Պետք է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. ընդդիմադիր պատգամավորները` սենատոր Փիթերսին
Սենատորը նշել է` հանդիպումից ակնկալում է, որ ներկայացվեն խնդիրները և ճանապարհները, որոնցով ԱՄՆ–ն կարող է օգտակար լինել:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով և նպատակ է ունեցել այն հայաթափել միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Այսօր ինքնորոշման փոխարեն ԼՂ հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: Կարևորում ենք այսօրվա այս հանդիպումը հատկապես հիմա, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին և արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում»,– ասել է Օհանյանը։
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:
Սենատորը նշել է` հանդիպումից ակնկալում է, որ ներկայացվեն խնդիրները և ճանապարհները, որոնցով ԱՄՆ–ն կարող է օգտակար լինել:
«Գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ–ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է»,– ասել է Գերի Փիթերսը:
Աննա Գրիգորյանը խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվեն:
Թագուհի Թովմասյանն իր հերթին նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է` կատարվեն Հայաստանում, և դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի և նրա նախագահի նկատմամբ:
Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: