00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խոստովանեց` ՀՀ–ին գիտակցաբար պատրաստել են Ռուսաստանից երես թեքելուն. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետի գնահատականները և Մոսկվայի հասցեին հնչող քննադատությունները սեփական ձախողումների պատասխանատվությունը ՌԴ–ի վրա բարդելու փորձ են։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին՝ դրանում հնչած պնդումները որակելով որպես անընդունելի հարձակումներ ՌԴ-ի վրա։ Ռուսական կողմը կարծում է, որ փորձ է արվում խուսափել ներքին և արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով ՌԴ–ի վրա։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24–ի իր ուղերձում հայտարարել էր, որ անվտանգային այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս է դրել Հայաստանը, երկրի խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։
«Փաշինյանի վերջին մտքերը հաստատում են մեր ավելի վաղ հնչեցրած եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից ներշնչվող և պաշտոնական Երևանի կողմից խթանվող ապակառուցողական գործընթացները սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կրում են ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ։ Կառավարության ղեկավարն, ըստ էության, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում ՀՀ–ին գիտակցաբար պատրաստել են Ռուսաստանից երես թեքելուն», - ասվում է հայտարարությունում։
Հայաստանի իշխանությունների քայլերը, որոնք կոչված են ցույց տալու Հայաստանի զարգացման արևմտյան կողմը, ՌԴ ԱԳՆ–ի տեսանկյունից` անհամոզիչ կերպով արդարացվում են ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի իբրև թե գործած սխալներով։
Միևնույն ժամանակ, շատ երկրները ընդհանուր շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները նպատակ ունեն ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել ընդհանուր եվրասիական տարածքը
։«Մանրամասն պատասխան կտրվի». Զախարովան՝ Երևանի հայտարարությունների մասին
Նշվում է, որ Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք ընտրության առաջ չի կանգնեցրել՝ իր հետ, թե իր դեմ։ ՌԴ-ն միշտ լայնածավալ աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին` անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։
«2020 թվականի աշնանը հենց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով թույլ չտրվեց Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայներ հրադադարին, ապա պարտությունը պակաս ծանր կլիներ։ Ի վերջո, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակի հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց բարդ առաքելությունը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Փաշինյանը նախընտրեց լռել», – կարծում են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ–ից նշում են, որ չնայած ՀՀ–ում ռուսական ընկերությունների համար արհեստական բարդություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախ ստացվող ազդակներին, ՌԴ–ն անփոփոխ կերպով Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի ամրապնդման կուրս է վարում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը հաստատակամորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ ի հեճուկս հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջխաղացումն արգելակելու առանձին ներկայացուցիչների փորձերի։
Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ Փաշինյան
«Փաշինյանը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերյան ջենտելմենական պայմանավորվածությունը պահպանելու փոխարեն տրվելով Արևմուտքի հորդորներին` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը որոշել է թողնել ապագա սերունդներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Հայաստանը Պրահայում և Բրյուսելում որոշելով գործել 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն` ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, սկզբունքորեն փոխել է այն պայմանները, որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով չհաջողվեց կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ։ Մասնավորապես, Փաշինյանի կողմից չստորագրվեց վեց երկրների բոլոր արտգործնախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ ՀՀ ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն»,– նշում են ՌԴ ԱԳՆ–ից։
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ իրավիճակը թեժացել է, երբ ՀՀ–ն 2020թ.նոյեմբերի 9-ից հետո հերքել է ԼՂ-ում հայկական զորքերի ներկայությունը, ինչն էլ դարձել է սեպտեմբերյան վերջին սրման առանցքային պատճառներից մեկը։
ՌԴ– ում վստահ են՝ Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում, որով նրանք Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքների փոխարեն գերադասեցին դեպի Արևմուտք վազքն ու «դեգերումները», ընդհատվեց 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացումը։
Սև անշնորհակալությունը չի մթագնի նրանց սխրանքը. Զախարովան` ՌԴ խաղաղապահների զոհվելու մասին
ՌԴ արտաքին գերատեսչությունում նշում են, որ թանկարժեք ժամանակն արդեն բաց է թողնվել։ Այդ ընթացքում կարելի էր էապես առաջ շարժվել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանազատման և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման առումով, ինչը Հայաստանի համար կդառնար անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն։ Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո Պրահայի և Բրյուսելի հիշյալ հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության մասին:
«Այսօր էլ պաշտոնական Երևանը հաստատակամություն չունի օգնելու լուծել ԼՂ – ում առկա խնդիրները, խոսքը հրադադարի ռեժիմի պահպանման համար բարենպաստ պայմանների ստեղծման, հումանիտար իրավիճակի բարելավման, Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման մասին է», - ասված է հայտարարությունում։
ՌԴ ԱԳՆ–ում վստահ են, որ «Նիկոլ Փաշինյանի այս անպատասխանատու մոտեցումը միանգամայն հասկանալի դժգոհություն է առաջացրել հայ հասարակության մի մասի մոտ, ինչն արտահայտվում է ժողովրդական բողոքներում»։
ԱԳՆ – ից միաժամանակ վստահեցնում են, որ բողոքի ակցիաներում ռուսական հետքի մասին պնդումներն իրականության հետ ոչ մի կապ չունեն, և որ Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, նման բաներով չի զբաղվում։
Պետք է աշխատել իրավիճակի կարգավորման համար․ Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
«Ընդ որում.ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում կառավարության հետ։ Նման ֆոնի վրա հայկական ԶԼՄ - ներում իշխանությունների մատուցմամբ ակնհայտորեն հակառուսական մթնոլորտ է», - նշում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ռուսաստանը վստահ է, որ հայկական ղեկավարությունը շատ մեծ սխալ է գործում՝ գիտակցաբար տապալելով Հայաստանի բազմադարյա կապերը Ռուսաստանի հետ և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ: ՌԴ ԱԳՆ-ում նշում են, որ դա գիտակցում է նաև հայ բնակչության ճնշող մեծամասնությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Ասե՞լ է, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյանի մամուլի ծառայությունը շտապել է պատասխանել Սերգեյ Լավրովին
Լրահոս
0