00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային հումանիտար ներկայություն լինի․ Սամանտա Փաուեր

© Photo : SCreenshotՍամանտա Փաուեր
Սամանտա Փաուեր - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ Ադրբեջանը պետք է մշտապես ու լիարժեք բացի Լաչինի միջանցքը ուղևորափոխադրումների, կոմերցիոն և հումանիտար փոխադրումների համար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային հումանիտար գնահատում և ներկայություն լինի՝ արձանագրելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը։ Նա հավելեց՝ այդ կառույցները պետք է կարողանան համապատասխան հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները։ Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը, ավելին` շատ կարևոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, որ Ադրբեջանն իր խոստումը պահպանում է»,-ասաց Փաուերը:
Նա հավելեց, որ Ադրբեջանը պետք է լիարժեք բացի Լաչինի միջանցքը՝ ուղևորափոխադրումների, կոմերցիոն և հումանիտար փոխադրումների համար։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պաշտպանելու խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ և գալ, քանի դեռ դեղորայքի և սննդի պաշարները չեն հասնում բնակավայրեր:
Վաշինգտոնում քննարկվում է` որոնք կարող են լինել համարժեք գործիքները․ Փաուերը` ԼՂ–ի մասին
Փաուերի խոսքով՝ Միջազգային զարգացման գործակալության նման կազմակերպությունները պետք է մուտք ունենան դեպի Լեռնային Ղարաբաղ, որ կարողանան առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն ցուցաբերել։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ դրվի, որ կարողանան ապրել ապահով, պահպանել իրենց հայկական մշակութային կապերը, իրենց հայեցողությամբ ազատորեն տեղաշարժվել»,- ասաց Փաուերը։
Սամանտա Փաուերը խոսեց նաև իր Ծիծեռնակաբերդ այցելության մասին՝ նշելով, որ ծաղիկներ է խոնարհել ոչ միայն ավելի քան մեկ դար առաջ զոհվածների համար, այլ որպես վերահաստատում միմյանց կողքին կանգնելու, մշակութային ժառանգությունը պահպանելու։
«Անցյալում աշխարհը ձախողել է օգնել Հայաստանին»,- ավելացրեց ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Լրահոս
0