00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենը նամակ է գրել Փաշինյանին

© Sputnik / StringerԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։
Ջո Բայդենը նշում է, որ իրենք սգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։
«Ես խնդրել եմ Սամանտա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»,–ասված է ԱՄն նախագահի նամակում։
Բայդենը նշել է, որ Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները:
«Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում»,–գրել է Բայդենը։
ԱՄՆ ղեկավարը նշել է, որ իր երկիրը հանձնառու է աշխատել ՀՀ կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները։
«Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները»,–ընդգծել է նա:
Բայդենի խոսքով` ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իր սեփական երկրում: Նա հույս է հայտնել առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել ԱՄՆ–ի և ՀՀ–ի կապերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրահոս
0